Բիզնես

USD BUY - 381.00-72.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 448.00+0.00
OIL:  BRENT - 67.10+1.68 WTI - 63.00+0.86
COMEX:  GOLD - 3382.40+0.58 SILVER - 37.86+1.91
COMEX:  PLATINUM - 1340.70+2.09
LME:  ALUMINIUM - 2576.50-0.46 COPPER - 9720.50-0.13
LME:  NICKEL - 15008.00-0.94 TIN - 33650.00-0.15
LME:  LEAD - 1981.50+0.53 ZINC - 2787.00+0.36
FOREX:  USD/JPY - 147.38-0.06 EUR/GBP - 1.1644+0.07
FOREX:  EUR/USD - 1.1644+0.07 GBP/USD - 1.345-0.17
STOCKS RUS:  RTSI - 1156.50-0.54
STOCKS US: DOW JONES - 44938.31+0.04 NASDAQ - 21172.86-0.67
STOCKS US: S&P 500 - 6395.78-0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 42888.55-1.51 TOPIX - 3098.91-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25165.94+0.17 SSEC - 3766.21+1.04
STOCKS EUR:  FTSE100 - 9288.14+1.08 CAC40 - 7973.03-0.08
STOCKS EUR:  DAX - 24276.97-0.60
20/08/2025  CBA:  USD - 382.77-0.2 GBP - 516.55-1.34
20/08/2025  CBA:  EURO - 445.89-1.76
20/08/2025  CBA:  GOLD - 41035+4 SILVER - 468.5-0.43
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն արևային կայան են տեղադրել Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում
21/08/2025 11:47
Կիսվել

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն արևային կայան են տեղադրել Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում

Ucom-ի աջակցությամբ՝ Արևորդի ՀԿ-ն Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղադրել է 15 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։

Նոր տեղադրված արևային կայանի շնորհիվ  զգալիորեն կկրճատվեն էներգետիկ ծախսերը․ կենտրոնը հնարավորություն կունենա գործելու նաև տարվա ցուրտ ամիսներին, ինչպես նաև ընդլայնելու մշակութային գործունեությունը՝ ապահովելով համայնքի կյանքում երեխաների ու երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու նրանց ստեղծագործական զարգացումը:

Եղեգնաձորի Մշակույթի կենտրոնը քաղաքի միակ տարածքն է, որտեղ անցկացվում են մշակութային միջոցառումներ: Այստեղ են գործում  նաև Վայոց ձորի մարզային գրադարանը և մի շարք մշակութային խմբակներ: Ֆինանսական միջոցների սղության պատճառով կենտրոնը տարիներ շարունակ ձմռանը փակ է եղել:

«Մենք Ucom-ում ամեն ինչ անում ենք կայուն էներգիան ամենուրեք հասանելի դարձնելու համար՝  Վայոց ձորում արդեն հինգերորդ արևային կայանն ենք տեղադրում։ Մշակույթը և արվեստը անչափ կարևոր են երիտասարդների կրթության համար, և մենք ուրախ ենք, որ կանաչ տեխնոլոգիաները նպաստելու են այդ ոլորտի զարգացմանը», — ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Շնորհակալություն ենք հայտնում Ucom ընկերությանը՝ մշակույթի կենտրոնում նման կարևոր և արդիական ներդրում կատարելու համար։ Արևային կայանի տեղադրումը թույլ կտա կենտրոնին դառնալ ինքնաբավ, ինչը կնպաստի շենքի պահպանությանն ու միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպմանը՝ համայնքի մշակութային կյանքի զարգացման համար» – նշել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը։

«Մենք հավատում ենք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են շրջակա միջավայրի պահպանմանը, այլև երկարաժամկետ ներդրում են համայնքների սոցիալական ու մշակութային կենսունակության մեջ», — նշել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի համագործակցության երեք տարիների ընթացքում արդեն տեղադրվել է 14  արևային կայան՝ Հայաստանի տարբեր մարզերի մանկապարտեզներում, համայնքային նշանակության շենքերում և ենթակառուցվածքներում, խթանելով բնապահպանական կայունությունն ու տնտեսական արդյունավետությունը։

20/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.77
-0.2
Եվրո (EUR)
445.89
-1.76
Ռուբլի (RUR)
4.7703
+0.0005
Լարի (GEL)
141.85
-0.1
41035
+4
Արծաթ
468.5
-0.43