Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-հունիսին կազմել է 9․7 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
22/08/2025 14:45
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-հունիսին կազմել է 9․7 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2025թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9․7 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 7․9 մլրդ դոլարով կամ 45․04%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3․4 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 54․84%-ով կամ 4․1 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1․2 մլրդ դոլար, անկում՝ 14․99%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 1․1 մլրդ դոլար, անկում՝ 69․4%։

 

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 342․6 մլն դոլար, աճ՝ 6․03%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 218․4 մլն դոլար, անկում՝ 3․29%։ Վեցերորդը Իտալիան է՝ 205․4 մլն դոլար, անկում՝ 3․81%։ Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 180 մլն դոլար, անկում՝ 23․07%։ Ութերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 171․2 մլն դոլար, աճ՝ 95․6%։ Իններորդն Վրաստանն է՝ 137․9 մլն դոլար, աճ՝ 1․96%։ Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 112 մլն դոլար, աճ՝ 63․63%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 53․01%-ով և կազմել 3․6 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 3․55 մլրդ դոլար, անկում՝ 53․71%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 9․45%-ով և կազմել 1․159 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն նվազել է 44․58%-ով և կազմել 4․9 մլրդ դոլար։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52