Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Գերմանիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում կրճատվել է 0.3%-ով
22/08/2025 13:42
Կիսվել

Գերմանիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում կրճատվել է 0.3%-ով

Գերմանիայի տնտեսությունը 2025 թվականի երկրորդ եռամսյակում նախորդ երեք ամիսների համեմատ կրճատվել է 0.3%-ով՝ ըստ Դաշնային վիճակագրական գործակալության Destatis-ի վերջնական տվյալների։

Նախապես հայտարարվել էր 0.1%-ի կրճատման մասին, և վերլուծաբանները ցուցանիշի վերանայում չէին կանխատեսում: Այս մասին հաղորդում է Trading Economics-ը։

Հաշվետու ժամանակահատվածում Գերմանիայի ՀՆԱ-ի անկումը դարձել է ամենամեծը՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակից ի վեր։

Ապրիլ-հունիս ամիսներին սպառողական ծախսերն աճել են 0.1%-ով, պետական ծախսերը՝ 0.8%-ով։ Բիզնեսի ներդրումները նվազել են 1.4%-ով։

Արտահանումը կրճատվել է 0.1%-ով, մինչդեռ ներմուծումն աճել է 1.6%-ով։

Տարեկան համեմատությամբ՝ Գերմանիայի ՀՆԱ-ն ապրիլ-հունիս ամիսներին աճել է 0.2%-ով, ոչ թե 0.4%-ով, ինչպես նշվել էր ավելի վաղ։

Գերմանիայի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճել էր 0.3%-ով՝ ինչպես եռամսյակային, այնպես էլ տարեկան համեմատությամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի ՀՆԱ-ն աճել է 0.4%-ով՝ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ, իսկ տարեկան կտրվածքով փոփոխություն չի գրանցվել։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02