
Tesla-ն կարող է հրաժարվել ԱՄՆ-ում նոր Model Y L-ի արտադրությունից
Tesla-ի նոր վեցտեղանոց Model Y տարբերակի արտադրությունը, որը ներկայացվել է Չինաստանում այս շաբաթ, հնարավոր է երբեք չսկսվի ԱՄՆ-ում։ Այս մասին հայտարարել է Իլոն Մասկը։
Model Y L անվանումը կրող էլեկտրական մեքենան, որն արտադրվում է Tesla-ի Շանհայի գործարանում, տարբերվում է երկարացված անիվաշարժով և երեք շարք նստատեղերով, իսկ դրա արժեքը կազմում է մոտ 47.2 հազար դոլար։ Վաճառքները Չինաստանում մեկնարկել են օգոստոսի 19-ին։
«Այս Model Y տարբերակը ԱՄՆ-ում կսկսի արտադրվել ոչ շուտ, քան հաջորդ տարեվերջ: Հնարավոր է՝ երբեք, հաշվի առնելով ինքնավար մեքենաների տարածումն Ամերիկայում»:
Ընկերության ղեկավարը չհստակեցրեց, թե ինչպես է ինքնավար մեքենաների աճող տարածվածությունը նվազեցնում վեցտեղանոց ավտոմեքենայի պահանջարկը։ Այնուամենայնիվ, Reuters-ը նշում է, որ երեք շարք նստատեղերով բենզինով աշխատող SUV-ները վաղուց վայելում են ամերիկյան ընտանիքների մեծ պահանջարկը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։