Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Volkswagen Golf II-ը վթարի են ենթարկել քրաշ-թեստում՝ ցույց տալու համար ժամանակակից մոդելների առավելությունը
26/08/2025 13:13
Կիսվել

Volkswagen Golf II-ը վթարի են ենթարկել քրաշ-թեստում՝ ցույց տալու համար ժամանակակից մոդելների առավելությունը

Dekra կազմակերպությունը պատկերավոր կերպով ցույց տվեց, թե որքան առաջ է անցել ավտոմոբիլային անվտանգությունը վերջին տասնամյակներում։ Դրա համար անցկացվեց 1989-ի արտադրության Volkswagen Golf II-ի քրաշ-թեստ՝ ըստ Euro NCAP 2020 տարվա պրոտոկոլի, և արդյունքները համեմատվեցին ժամանակակից Golf VIII-ի հետ։

Թեստի շրջանակում Golf II-ը 64 կմ/ժ արագությամբ բախվեց պատնեշի՝ 40%-անոց ճակատային շեղումով։ Այս սցենարը նմանակում է երկու նույնատիպ մեքենաների ճակատային բախում՝ մոտ 50–55 կմ/ժ արագությամբ։ Golf II-ի ուղևորային խցիկը լիովին ավիրվեց, կոնստրուկցիոն տարրերը ներթափանցեցին սրահ, իսկ գերբեռնվածությունն ու հարվածը ղեկին գրեթե անհնար կդարձնեին ողջ մնալու շանսը։ Իսկ Golf VIII-ի ուղևորային խցիկի ամբողջականությունը չխախտվեց, անվտանգության բարձիկներն ու պահման համակարգերը գործեցին ճիշտ, արդյունքում, ուղևորները կստանային միայն թեթև վնասվածքներ։

Ռեգո Ինշուրանս

Համեմատեցին նաև մեքենաների վարքագիծը ճանապարհին։ Golf VIII-ի արգելակման ճանապարհը մոտ 30%-ով կարճ էր, քան նախորդինը՝ անկախ ծածկույթի տեսակից և արագությունից։ Ճկունության թեստում Golf II-ը պահպանում էր կայունությունը մինչև 65 կմ/ժ արագությամբ, սակայն անիվը կտրվում էր ճանապարհից, մինչդեռ ժամանակակից Golf-ը հեշտությամբ անցավ թեստը 75 կմ/ժ արագությամբ:

Զգալի առաջընթաց նկատվում է նաև լուսատեխնիկայում։ Golf II-ի հալոգենային լուսարձակները 1980-ականներին համարվում էին առաջադիմական, սակայն Golf VIII-ի ժամանակակից LED-լույսերի համեմատությամբ՝ հնացած են թվում․ նորերն ապահովում են պայծառ և հավասարաչափ լուսավորություն, մոտիկ ցերեկային լույսին, ավելի լավ են լուսավորում հետիոտներին ու հեծանվորդներին։ Հետևում՝ հավելյալ LED լույսերը և պարտադիր երրորդ կանգառ-լույսը զգալիորեն բարձրացնում են տեսանելիությունը։

«Այս թեստերը ցույց տվեցին, թե ինչ մակարդակի անվտանգության է հաջողվել հասնել 35 տարվա ընթացքում», – ամփոփեց Dekra-ի փորձագետ Մարկուս Էգելհաաֆը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03