
ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԻՐԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 40%-ՈՎ
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել են 266,3 կգ ոսկերչական իրեր, որոնց ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 9,8 մլն ԱՄՆ դոլար:
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրից ոսկերչական իրերի արտահանումը աճել է ավելի քան 40%-ով:
Նշենք, որ 2012 թվականի առաջին կեսին Հայաստանից արտահանվել էին 5,8 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 185,1 կգ ոսկերչական իրեր: