Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Ավտոմեքենաներ, մոտոցիկլներ և ինքնաթիռ․ Honda-ն ներկայացրել է իր նորույթները Japan Mobility Show 2025-ի համար
01/09/2025 18:39
Կիսվել

Ավտոմեքենաներ, մոտոցիկլներ և ինքնաթիռ․ Honda-ն ներկայացրել է իր նորույթները Japan Mobility Show 2025-ի համար

Honda-ն ներկայացրել է իր էքսպոզիցիայի առաջին թիզերները, որոնք կցուցադրվեն Japan Mobility Show 2025-ում։ Ցուցահանդեսը կբացվի Տոկիոյում հոկտեմբերի 29-ին։ Նկարում տեսանելի են ինը ուրվագիծ․ դրանցից մի մասը արդեն ծանոթ է հանրությանը, սակայն մի քանի նորույթներ ընկերությունը պահում է գաղտնի։

Պաշտոնապես հաստատվել է Honda 0 Series Saloon և SUV էլեկտրական մեքենաների մասնակցությունը։ Դրանք նոր սերնդի մոդելներ են, որոնց թողարկումը նախատեսվում է 2026 թվականին։ Առաջինը սերիական արտադրության դուրս կգա քրոսովերը, որի արտադրությունը կազմակերպվելու է Օհայոյում։ Հետաքրքիր է, որ թիզերում դրանց կողքին երևում է նաև երրորդ ուրվագիծը․ հնարավոր է՝ Honda-ն պատրաստում է ևս մեկ էլեկտրամոբիլ։

Շոուի գլխավոր դեբյուտը կլինի վերածնված Honda Prelude-ի սերիական տարբերակը։ Թիզերում տեսանելի են երկու կուպե, ինչը հարցեր է առաջացնում․ երկրորդը կարող է լինել կամ Sports Style-ը, կամ սև տանիքով և լրացուցիչ հագեցվածությամբ ON Limited Edition-ը, կամ էլ այն խորհրդավոր Prelude Type R-ը, որի մասին վաղուց են լուրեր շրջանառվում։

Ռեգո Ինշուրանս

Սպասվում է նաև էլեկտրական Honda N-One e:-ի շնորհանդեսը, որը ցույց էր տրվել մեկ ամիս առաջ։ Հավանական է, որ այն կուղեկցվի ավելի սպորտային տարբերակով, որը հիշեցնում է Super EV պրոտոտիպը՝ ցուցադրված Գուդվուդի փառատոնում։ Չի բացառվում նաև Mugen-ի աքսեսուարներով տարբերակի հայտնվելը։

Քրոսովերների շարքում ճապոնական մամուլը սպասում է Vezel e:HEV RS տարբերակին, ինչպես նաև հիբրիդային CR-V e:HEV-ին, որը դեռևս հասանելի չէ Honda-ի ներքին շուկայում։

Ավտոմեքենաներից բացի, Honda-ն Տոկիոյում ցույց կտա նաև յոթ մոտոցիկլ, էներգետիկ սարքավորումներ և նույնիսկ ինքնաթիռ։ Ներկայացվելու է նաև HondaJet Elite II բիզնես-ջեթի լիաչափ սրահի մոդելը, իսկ երկանիվ նորույթներից առանձնանալու են էլեկտրական CUV e:-ն և Rebel 1100 S կրուիզերը՝ ավտոմատ DCT փոխանցման տուփով։

Մանրամասները Honda-ն կբացահայտի աստիճանաբար․ հաջորդ թարմացումը սպասվում է սեպտեմբերի վերջին։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72