
ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻՆ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակազմին ներկայացրել է Արթուր Առաքելյանին` որպես կենտրոնի պետի նորանշանակ պաշտոնակատարի:
Նշենք, որ ավելի վաղ` հուլիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով Արա Գյուրջյանն իր դիմումի համաձայն ազատվել էր այդ պաշտոնից, և «Գնումների աջակցման կենտրոն»-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Արթուր Առաքելյանը, ով մինչ այդ հանդիսանում էր ՊՈԱԿ-ի պետի տեղակալը: