ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 02/08/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.49 դրամով և կազմել 410.11 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 541.84 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 12.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.73 դրամով և կազմել 621.44 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 27.30 դրամով և կազմել 17338.72 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.59 դրամով և կազմել 260.01 դրամ: Պլատինի գինն աճել է 75.32 դրամով և կազմել 18947.34 դրամ: