Տնտեսական

USD BUY - 369.50-0.50 USD SELL - 372.50-0.50
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-2.00
OIL:  BRENT - 105.88-0.21 WTI - 94.40-2.35
COMEX:  GOLD - 4722.30+0.47 SILVER - 76.38+1.21
COMEX:  PLATINUM - 2030.40+2.24
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.31-0.29 EUR/GBP - 1.172+0.40
FOREX:  EUR/USD - 1.172+0.40 GBP/USD - 1.353+0.55
STOCKS RUS:  RTSI - 1139.93-2.29
STOCKS US: DOW JONES - 49230.71-0.16 NASDAQ - 24836.60+1.63
STOCKS US: S&P 500 - 7165.08+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 59140.23-0.75 TOPIX - 3716.38-0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 25915.20-0.95 SSEC - 4093.25-0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10379.08-0.75 CAC40 - 8157.82-0.84
STOCKS EUR:  DAX - 24128.98-0.11
23/04/2026  CBA:  USD - 371.83-0.55 GBP - 501.41-1.97
23/04/2026  CBA:  EURO - 434.37-3.18
23/04/2026  CBA:  GOLD - 56690-499 SILVER - 933.24-12.63
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՆՎԱԶԵԼ Է
21/08/2013 15:12
Կիսվել

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՃԻ ՏԵՄՊԸ ՆՎԱԶԵԼ Է

Ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4% աճ: Նախորդ ամիսների համեմատ նկատվում է աճի տեմպի անկում:

Նշենք, որ առաջին կիսամյակի արդյունքներով մեր երկրում գրանցվել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի 4,4%, հունվար-մայիսին՝ 5.3%, հունվար-ապրիլին՝ 7.4%, հունվար-մարտին՝ 8.7%, հունվար-փետրվարին՝ 8%, իսկ հունվարին՝ 9.1% աճ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝  հաշվետու յոթ ամիսներին աճը հիմնական ապահովել են արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտները:

Այսպես, հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6,7%-ով և կազմել 663,0 մլրդ ՀՀ դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 4,7%-ով և կազմել 297,9 մլրդ ՀՀ դրամ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 565,3 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 3.8%-ով:

Միևնույն ժամանակ, հանրապետությունում առևտրի շրջանառությունն աճել է 3%-ով և կազմել 1135,5 մլրդ ՀՀ դրամ:

Շինարարության ոլորտը շարունակում է մնալ ճգնաժամային. հաշվետու յոթ ամիսների արդյունքներով շինարարության համախառն ծավալը կազմել է 156,2 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով շուրջ 8.6% անկում:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գնաճը կազմել է 4.7%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 104.7%:

23/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.83
-0.55
Եվրո (EUR)
434.37
-3.18
Ռուբլի (RUR)
4.9452
-0.0106
Լարի (GEL)
138.2
-0.26
56690
-499
Արծաթ
933.24
-12.63