
ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄՈՒՄ Է 178 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
Հունվար-հուլիս ամիսներին մեր տնտեսության մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 178 հազար 230 ՀՀ դրամ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 5.5%-ով:
Ինչ վերաբերում է մասնավոր հատվածում իրական աշխատավարձի ցուցանիշին, ապա այն ևս աճել է, սակայն աճը «սահմանափակվել է» գնաճով. ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներն հանրապետությունում տարեկան գնաճը կազմել է 4.7%: