Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար-հուլիս
05/09/2025 14:43
Կիսվել

ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար-հուլիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,722,253.1 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 15․2% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 6․2%-ով և կազմել 383,811.3 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 52․2%-ով և կազմել 355,706.4 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 8․9%-ով և կազմել 125,123.2 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը նվազել են 2․3%-ով և կազմել 78,941.9 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 99.7%-ով և կազմել 7,236.4 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 48․5%-ով և կազմել 3,049.0 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 19.6%-ով և կազմել 87,538.6 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 6․7%-ով և կազմել 22,345.0 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 32.8%-ով և կազմել 158,779.0 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 3.8%-ով և կազմել 499,722.3 մլն ՀՀ դրամ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52