ԿՍՏԵՂԾՎԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՀԱՄԱԿԱՐԳ
Կառավարությունը հավանություն է տվել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին:
Կառավարության պարզաբանմամբ՝ ռազմավարության գլխավոր նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը` նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը: