Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Թարմացված Kia Stonic 2026-ը ստացել է Sportage-ի ոճի դիզայն
09/09/2025 11:05
Կիսվել

Թարմացված Kia Stonic 2026-ը ստացել է Sportage-ի ոճի դիզայն

Kia-ն ներկայացրել է թարմացված Stonic 2026 մոդելային տարվա քրոսովերը։ Մեքենան էապես փոխվել է արտաքինից, ստացել է նորացված ձևավորում և պահպանել է ընտրությունը բենզինային շարժիչի ու «փափուկ» հիբրիդի (MHEV) միջև։

Kia Stonic-ը արտադրվում է 2017 թվականից, և այս կոմպակտ մոդելի համար սա արդեն երկրորդ խոշոր արդիականացումն է։ Ավտոմեքենան համապատասխանում է «Opposites United» դիզայնի լեզվին և կապվում է վերջերս ներկայացված ու թարմացված մոդելների հետ՝ ներառյալ էլեկտրական Sportage-ն ու EV3-ը։ Չափերը գրեթե չեն փոխվել․ երկարությունը կազմում է 4165 մմ, լայնությունը՝ 1760 մմ, բեռնախցիկի ծավալը՝ 352 լիտր։

Ռեգո Ինշուրանս

Կորեական շուկայի համար նախատեսված երկու տարբերակներն էլ համալրված են 1.0 լիտր T-GDi բենզինային տուրբոշարժիչով։ Ստանդարտ տարբերակում այն զարգացնում է 100 ձիաուժ հզորություն՝ 0-100 կմ/ժ արագացում 11 վայրկյանում։ Փափուկ հիբրիդի դեպքում հզորությունը բարձրանում է մինչև 113 ձիաուժ, իսկ արագացումն արդեն կազմում է 10.7 վայրկյան։ Երկու տարբերակներն էլ հասանելի են 6-աստիճան «մեխանիկայով» կամ 7-աստիճան երկկցորդիչով ավտոմատ փոխանցման տուփով:

Կոմպլեկտացիայից կախված՝ թարմացված Stonic-ը համալրվում է 16 կամ 17-դյույմանոց նորաձև անիվներով։

Սրահն էլ ձևավորված է Kia-ի վերջին մոդելներին բնորոշ ոճով։ Առջևի վահանակը ստացել է երկու 12.3-դյույմանոց էկրան և սենսորային կառավարման համակարգ, որը կարելի է փոխարկել կլիմատ-կոնտրոլի և մուլտիմեդիայի միջև։ Նոր հնարավորությունների շարքում են թվային բանալին, ինչպես նաև ընդլայնված էլեկտրոնային օգնականները՝ բախման կանխարգելման համակարգ, «կույր» գոտիների մոնիթորինգ և խելացի կրուիզ-կոնտրոլ։

Եվրոպական տարբերակը կհայտնվի ավելի ուշ՝ հավանաբար հաշվի առնելով ապագա Euro 7 էկոլոգիական նորմերը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52