Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Վրաստանի Ազգային բանկը հիմնական տոկոսադրույքը թողել է 8%
10/09/2025 15:50
Կիսվել

Վրաստանի Ազգային բանկը հիմնական տոկոսադրույքը թողել է 8%

Վրաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն պահպանել է հիմնական տոկոսադրույքը 8% մակարդակում՝ հույս ունենալով, որ գների աճը շուտով կդանդաղի։

Օգոստոսին երկրում գնաճը նախորդ տարվա համեմատ կազմել է 4.6%՝ զգալի գերազանցելով նպատակային 3% ցուցանիշը։ Երկրի պետական գանձարանից նշում են, որ դրա պատճառը սննդամթերքի գների արագ աճն է։ Միևնույն ժամանակ,  էլեկտրաէներգիայի սննդամթերքի և ծխախոտի գները, չհաշված ծառայություններինն ու ապրանքներինը, մնացել են 3%-ից ցածր։

«Չնայած ընթացիկ գնաճը հիմնականում պայմանավորված է կարճաժամկետ առաջարկի գործոններով, Ազգային բանկը շարունակում է զգուշավորություն պահպանել, որպեսզի երկարաժամկետ գնաճային սպասումների մեջ չարմատավորվի շարունակվող գների աճը։ Կանխատեսվում է՝ գնաճը միջնաժամկետ հեռանկարում կմնա մոտ 3% մակարդակում», – նշվում է Վրաստանի Ազգային բանկի հաղորդագրությունում։

Բանկը հավելում է, որ ներքին պահանջարկից ճնշման թուլացմանն օգնում է համաչափ տնտեսական աճը։ Հուլիսին այն կազմել է 6.5%՝ տարեկան կտրվածքով։

Միաժամանակ, կարգավորողը նախազգուշացնում է, որ գլոբալ ռիսկեր շարունակում են մնալ․ ԱՄՆ նոր մաքսատուրքերը, նավթի գների աճը և աշխարհաքաղաքական զարգացումները կարող են կրկին «խթանել» գնաճը։ Մյուս կողմից, եթե դոլարը թուլանա, համաշխարհային սննդամթերքի գները կնվազեն, և երկրի ներսում գները կկայունանան։

Անհրաժեշտ բոլոր գործոնները հաշվի առնելով՝ կարգավորողը «համապատասխան է համարել միջին խստության դրամավարկային քաղաքականության պահպանումը»։ Կոմիտեի հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 5-ին։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11