Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Մեկնարկում է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան վեցերորդ համաժողովը
10/09/2025 16:51
Կիսվել

Մեկնարկում է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան վեցերորդ համաժողովը

Սեպտեմբերի 12-ին, ժամը` 10:00-ին, Վուդս կենտրոնում (հասցե՝ Ջրվեժ գյուղ, Ազատության փող. 2-րդ գիծ) մեկնարկելու է Հայաստանի ամենամեծ AI/ML միջոցառումը՝ Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովը, որը վեցերորդ տարին անընդմեջ համախմբելու է աշխարհի առաջատար մասնագետներին, հետազոտողներին, ինժեներներին և տեխնոլոգիաներով հետաքրքրված մասնագետներին։

Դատաֆեստ Երևանը, որը վեցերորդ տարին է, ինչ միավորում է Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներին, վերածվել է տարածաշրջանի առանցքային հարթակի․ նախորդ տարվա 700+ մասնակիցներից հետո այս տարի այն խոստանում է ավելի խորքային քննարկումներ, գործնական լուծումներ, նորարարական ինժեներական մոտեցումներ և ոլորտի նորագույն հետազոտություններ, որոնք ձևավորում են AI/ML-ի ապագան։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Հնդկաստանից, Գերմանիայից և այլն։ Դատաֆեստ Երևան 2025-ի շրջանակում ելույթներով հանդես կգան ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Meta-ն, Google DeepMind-ը, HuggingFace-ը, London Institute for Mathematical Sciences-ը, NVIDIA-ն,  JetBrains-ը, Picsart-ը, PMI Science-ը, TUMO-ն,  Helmholtz Munich-ը  և այլն։

Նախատեսված ելույթները ներկայացնելու են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։

Միջոցառման գործընկերներն են Freedom Broker (Ֆրիդոմ Բրոկեր), PMI Science R&D Center Armenia (Փի Էմ Այ Սայնս Գիտահետազոտական կենտրոն), SoftConstruct (Սոֆթ Կոնստրակտ), WorldQuant (ՈւորլդՔուանթ), Envoy (Էնվոյ), JetBrains (ՋեթԲրեյնս), Yandex (Յանդեքս), Woods Center (Վուդս կենտրոն), Provectus (Պրովեկտուս), Eleveight AI (Էլեվեյթ ԷյԱյ) և Simply Technologies (Սիմփլի Թեքնոլոջիս) ընկերությունները:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41