Բիզնես

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
10/09/2025 17:57
Կիսվել

20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank

Սեպտեմբերի 5-ին IDBank-ը և Իդրամը հանդիսավոր նշեցին ընկերությունների Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» ծրագրի հնգամյակը։ Երեկոյի ընթացքում կազմակերպիչներն անդրադարձան նաև Ընկերությունների այլ ԿՍՊ նախաձեռնություններին, որոնց շարքում առանձնանում է 2024-ին մեկնարկած Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված «Կողք կողքի» ծրագիրը։

IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն իր ելույթում նշեց, որ ծրագրի գաղափարը ծնվել է 2023-ի սեպտեմբերի ցավալի իրադարձություններից անմիջապես հետո, իսկ իրականացված առաջին միջոցառումը եղել է ֆինանսական ուղիղ աջակցությունը բռնատեղահանված բազմազավակ ընտանիքներին։

Ծրագրի շրջանակում 150 երեխա ինը ամիս շարունակ 40,000 դրամի չափով սոցիալական աջակցություն ստացավ․ «2025-ին արդեն ծրագիրը միտված է եղել արցախցի կանանց հզորացմանը և երեխաների կրթությանը։ 65 արցախցի կին IDBank-ի ֆինանսավորմամբ ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերեց մատնահարդարման կամ կարուձևի ոլորտում, այլ նաև ապահովվեց համապատասխան աշխատանքային գործիքներով ու տեխնիկայով։ Այս տարվա ընթացքում թվով 100 արցախցի երեխա IDBank-ի ֆինանսավորմամբ անցավ ֆինանսական գրագիտության դասընթաց», – նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

Ներկայացվեցին նաև «Կողք կողքի» ծրագրի առաջիկա անելիքները, հայտարարվեց աջակցության նոր ծրագրի մասին, որի շրջանակում արցախցի 100 ուսանող չորս ամիս շարունակ 50,000 դրամի չափով կրթաթոշակ կստանա IDBank-ից։

IDBank-ը հայտարարեց նաև Սյունիքի մարզի Սվարանց գյուղում արցախցիների համար բնակավայրի կառուցման «Թուֆենկյան» հիմնադրամի ծրագրին միանալու մասին՝ նվիրաբերելով 10,000,000 դրամ՝ նոր բնակավայրում մանկապարտեզի կառուցման համար։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58