
Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2025թ. հունվար-հուլիս
ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի 1,574,656.3 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։
Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.
2025թ․-ի հունվար-հուլիսին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 24․4%-ով և կազմել՝ 487,964.8 մլն ՀՀ դրամ։
Եկամտային հարկի ծավալներն աճել են 10%-ով և կազմել՝ 412,486.9 մլն ՀՀ դրամ։
Շահութահարկի ծավալներն աճել են 19․1%-ով և կազմել՝ 303,493.2 մլն ՀՀ դրամ։
Ակցիզային հարկի ծավալներն աճել են 20․8%-ով և կազմել՝ 80,799.3 մլն ՀՀ դրամ։
Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 15․1%-ով և կազմել՝ 67,282.7 մլն ՀՀ դրամ։
Շրջանառության հարկի ծավալներն աճել են 26․3%-ով և կազմել՝ 52,873.4 մլն ՀՀ դրամ։
Պետական տուրքի ծավալները աճել են 19․2%-ով և կազմել՝ 48,785.8 մլն ՀՀ դրամ։
Մաքսատուրքի ծավալներն աճել են 0․6%-ով և կազմել՝ 42,858.0 մլն ՀՀ դրամ։
Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները նվազել են 62․3%-ով և կազմել՝ 32,994.3 մլն ՀՀ դրամ։
Այլ հարկերի ծավալներն նվազել են 1․9%-ով և կազմել՝ 45,117.8 մլն ՀՀ դրամ։