Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան վեցերորդ համաժողովը
13/09/2025 00:12
Կիսվել

Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան վեցերորդ համաժողովը

Սեպտեմբերի 12-ին, Վուդս կենտրոնում մեկնարկել է Հայաստանի ամենամեծ AI/ML միջոցառումը՝ Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովը: Այս տարի այն անցկացվում է սեպտեմբերի 12-13-ը և արդեն վեցերորդ տարին անընդմեջ համախմբում է աշխարհի առաջատար մասնագետներին, հետազոտողներին, ինժեներներին և տեխնոլոգիաներով հետաքրքրված մասնագետներին։

«Դատաֆեստ Երևան» համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով և նոր կապեր հաստատել։

«Տարիների ընթացքում Դատաֆեստ Երևանը վերածվել է ավելի ընդգրկուն ու միջազգային հարթակի․ այս տարի այն անցկացվում է արդեն երեք զուգահեռ սեսսիաներով, ինչը լավագույնս ընդգծում է միջոցառման մասշտաբն ու թեմատիկ հարուստ շրջանակը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում են LLM-ները, չատբոտերը, ինչպես նաև BioML-ի գործնական կիրառումները կենսաբժշկության և քիմիայի ոլորտներում։ Միջոցառումը համախմբում է համաշխարհային փորձագետների և տեղական մասնագետների՝ ամրապնդելով Հայաստանի դերը որպես տարածաշրջանային AI կենտրոն», – նշում է «Դատաֆեստ Երևան» համաժողովի համակազմակերպիչ Զավեն Նավոյանը։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Հնդկաստանից, Գերմանիայից և այլն։ Դատաֆեստ Երևան 2025-ի շրջանակում ելույթներով հանդես են եկել ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Meta-ն, Google DeepMind-ը, HuggingFace-ը, London Institute for Mathematical Sciences-ը, NVIDIA-ն,  JetBrains-ը, Picsart-ը, PMI Science-ը, TUMO-ն,  Helmholtz Munich-ը և այլն։ Ելույթները ներկայացրել են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։

«Դատաֆեստ Երևանի առանձնահատկությունը բանախոսների բազմազանությունն է․ ծրագրում ներառված են հետազոտական, արդյունաբերական, տվյալագիտության և ծրագրային ինժեներիայի ոլորտների լավագույն մասնագետները։ Մենք պահպանում ենք խիստ չափանիշներ՝ պահանջելով, որ զեկույցները լինեն խորքային, տեղեկատվական և պարունակեն գործնական եզրակացություններ, որոնք հեշտությամբ հնարավոր չէ գտնել։ Մասնակցելով միջոցառմանը` մասնագետները ոչ միայն կապեր են հաստատում, այլև դառնում են ավելի պատրաստ մարտահրավերներին», – նշում է «Դատաֆեստ Երևան» համաժողովի համակազմակերպիչ Արսեն Եղիազարյանը։

Համաժողովի ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ համաժողովի կայքում։

Միջոցառման գործընկերներն են Firebird AI (Ֆայրբըրդ Էյայ), Freedom Broker (Ֆրիդոմ Բրոկեր), PMI Science R&D Center Armenia (Փի Էմ Այ Սայնս Գիտահետազոտական կենտրոն), SoftConstruct (Սոֆթ Կոնստրակտ), WorldQuant (ՈւորլդՔուանթ), Envoy (Էնվոյ), JetBrains (ՋեթԲրեյնս), Yandex (Յանդեքս), Woods Center (Վուդս կենտրոն), Provectus (Պրովեկտուս), Eleveight AI (Էլեվեյթ ԷյԱյ) և Simply Technologies (Սիմփլի Թեքնոլոջիս) ընկերությունները:

Միջոցառման կազմակերպիչն է Դատաֆեսթ Երևան հասարակական կազմակերպությունը։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41