Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 448.00+0.00 EUR SELL - 454.00-0.50
OIL:  BRENT - 67.39-0.66 WTI - 63.47-0.70
COMEX:  GOLD - 3686.70-0.18 SILVER - 42.57+1.72
COMEX:  PLATINUM - 1402.30+1.73
LME:  ALUMINIUM - 2717.00+1.02 COPPER - 10126.50+0.59
LME:  NICKEL - 15428.00+0.24 TIN - 34881.00-0.27
LME:  LEAD - 2010.00-0.37 ZINC - 2992.00+1.18
FOREX:  USD/JPY - 147.29+0.16 EUR/GBP - 1.1784-0.23
FOREX:  EUR/USD - 1.1784-0.23 GBP/USD - 1.3554-0.46
STOCKS RUS:  RTSI - 1058.09-0.93
STOCKS US: DOW JONES - 46142.42+0.27 NASDAQ - 22470.73+0.94
STOCKS US: S&P 500 - 6631.96+0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 45045.81-0.57 TOPIX - 3147.68-0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 26545.10+0.00 SSEC - 3820.09-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 9228.11+0.21 CAC40 - 7854.61+0.87
STOCKS EUR:  DAX - 23674.53+1.35
19/09/2025  CBA:  USD - 382.85+0.26 GBP - 516.62-5.96
19/09/2025  CBA:  EURO - 450.23-2.6
19/09/2025  CBA:  GOLD - 44850-428 SILVER - 515.19+7.61
ԱՄՆ տնտեսությունը դժվարանում է ստեղծել նոր աշխատատեղեր
19/09/2025 19:52
Կիսվել

ԱՄՆ տնտեսությունը դժվարանում է ստեղծել նոր աշխատատեղեր

2025 թվականին ԱՄՆ-ում ստեղծվել է սպասվածից մոտ 911 հազարով պակաս աշխատատեղ։ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ օգոստոսին ավելացել է ընդամենը 22 հազար նոր աշխատատեղ, իսկ երկարաժամկետ գործազուրկների թիվը հասել է մոտ 1.9 միլիոնի։

Այս իրավիճակը կորոնավիրուսի արդյունքում ԱՄՆ-ում սկսված տնտեսական վերելքի հակապատկերն է, երբ  ԱՄՆ աշխատանքի շուկան ապրում էր ամենաարագ վերականգնումներից մեկը։ Գործազրկության մակարդակը հասել էր պատմական նվազագույնին, ընկերությունները մրցում էին աշխատուժի համար, զգալիորեն արագացել էր աշխատավարձերի աճը։ Նման առաջընթացը տնտեսության նկատմամբ մեծ վստահություն էր ներշնչում, սակայն 2025-ին իրավիճակը փոխվել է։

Դաշնային պահուստային համակարգի կողմից սահմանված բարձր տոկոսադրույքները, նոր մաքսային քաղաքականության արդյունքում ապրանքների մեծամասնության թանկացումը, ինչպես նաև ԱՄՆ սպառողների պարտավորություններով ծանրաբեռնված լինելը հանգեցրել են սպառողական պահանջարկի նվազեցմանը, ինչն էլ իր հերթին կրճատել է նոր աշխատատեղերի առաջարկը։

Առևտրային ոլորտում նոր կարգավորումներով պայմանավորված արդյունաբերական ծախսերի աճը հանգեցրել է աշխատատեղերի ստեղծման դադարեցմանը և արտադրական ծավալների կրճատմանը, որոշ դեպքերում նաև աշխատատեղերի կրճատմանը՝ հատկապես ծանր արդյունաբերության այն ճյուղերում, որոնք կախված են համաշխարհային պահանջարկից և ներմուծվող նյութերից։ Երկարաժամկետ գործազուրկները, հատկապես նրանք, ովքեր զբաղված են եղել ցածր հմտություններ պահանջող ոլորտներում, դժվարանում են ինտեգրվել նորարարական արդյունաբերության ոլորտներում առաջարկվող աշխատանքին։

Աշխատանքի վիճակագրության բյուրոյի վերջին վերանայումները ցույց տվեցին, որ նախորդ տարիների տվյալները չափազանցված են եղել, և իրականում աճն ավելի թույլ էր։

Շուկան խթանելու համար Դաշնային պահուստային համակարգը միտում ունի նվազեցնել տոկոսադրույքները, սակայն զգուշանում է նոր գնաճային ալիքից։ Քննարկվում է նաև աշխատուժի վերապատրաստման թիրախային ծրագրեր, ենթակառուցվածքային ներդրումներ և բնակարանային առաջարկի ընդլայնում։

19/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.85
+0.26
Եվրո (EUR)
450.23
-2.6
Ռուբլի (RUR)
4.5938
-0.0246
Լարի (GEL)
139.96
-0.05
44850
-428
Արծաթ
515.19
+7.61