
Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս
Սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից։ Նիստի ժամանակ որոշվել է.
– Քաղաքականության տոկոսադրույքը (Վերաֆինանսավորման տոկոսադրույք) թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75%
– Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,
– Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %։