Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԵՀ-ում հայտարարել են Ռուսաստանի նավթից ու գազից ամբողջական հրաժարման ուղղությամբ առաջընթացի մասին
17/09/2025 11:14
Կիսվել

ԵՀ-ում հայտարարել են Ռուսաստանի նավթից ու գազից ամբողջական հրաժարման ուղղությամբ առաջընթացի մասին

ԵՄ-ն հետևողականորեն շարունակում է իր քաղաքականությունը՝ հրաժարվելով ռուսական նավթի և գազի գնումներից 2022 թվականի փետրվարից՝ հստակ ժամանակացույցի համաձայն: Այս մասին հայտարարել են Եվրահանձնաժողովում։

«Մենք ունենք շատ հստակ ճանապարհային քարտեզ։ Կա նաև շատ պարզ օրենսդրական առաջարկ՝ շարունակելու հրաժարումն այս գնումներից, քանի որ դեռ ռուսական գազ է գնվում և ներմուծվում ԵՄ։ Մենք աստիճանաբար գնում ենք դեպի ամբողջական արգելք», – ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՀ մամուլի քարտուղար Պաուլա Պինյուն։

Նրա խոսքով՝ այս մեկնաբանությունը կապված էր այն տեղեկության հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է եվրոպացիներից ավելի կտրուկ հրաժարվել ռուսական նավթի գնումներից, քան նախատեսվում է Ռուսաստանի դեմ 19-րդ պատժամիջոցների փաթեթում։

ԵՀ մեկ այլ ներկայացուցիչ՝ Աննա-Կայսա Իտկոնենը հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովի լիազորությունների մեջ է օրենսդրական առաջարկների ներկայացումը։ Ռուսական գազից և նավթից հրաժարվելու վերաբերյալ առաջարկն արվել էր հունիսին՝ հստակ ժամկետների նշումով։ Այժմ հարցը պետք է լուծեն օրենսդիրները՝ ԵՄ խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը։

«Սա ռուսական նավթից և գազից հրաժարման սկիզբը չէ, այդ գործընթացը շարունակվում է դեռ 2022 թվականից», – ասել է Իտկոնենը։

Նրա խոսքով՝ գործընթացը լավ կառավարվում է, և անդամ երկրներն էներգետիկ անվտանգության խնդիրներ չունեն։ ԵՄ գործողությունները մանրամասն մշակվել են, որպեսզի չխաթարվի շուկայի բնականոն գործունեությունը և ներմուծման դադարեցումը լինի կազմակերպված՝ առանց վնասակար հետևանքների անդամ պետությունների համար։

Ինչպես գրել էր The New York Post-ը, Թրամփը հեռախոսազրույցում եվրոպացի առաջնորդներին կոչ էր արել դադարեցնել ռուսական նավթի գնումները։

«Նախագահ Թրամփը շեշտել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումները, որոնք ֆինանսավորում են պատերազմը, քանի որ Ռուսաստանը Եվրոպա նավթի վաճառքից տարեկան ստանում է 1.1 տրիլիոն եվրո», – գրել է պարբերականը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58