Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
ՄԱԿ-ը նախատեսում է 2026-ի բյուջեն կրճատել 500 մլն դոլարով
17/09/2025 18:21
Կիսվել

ՄԱԿ-ը նախատեսում է 2026-ի բյուջեն կրճատել 500 մլն դոլարով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կազմակերպության անդամ-երկրներին հղած նամակում առաջարկել է 2026-ի բյուջեն կրճատել 15%-ով՝ համեմատած 2025-ի: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

«ՄԱԿ-ն ավարտել է 2026-ի բյուջեի գնահատման վերանայումը: Առաջարկվում է ծախսերը կրճատել ավելի քան 500 մլն դոլարով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Գուտերիշը նշել է, որ ռեսուրսների բաշխման վերլուծության ժամանակ պահպանվել է հավասարակշռությունը ՄԱԿ-ի կանոնադրության երեք հենասյուների միջև՝ խաղաղություն և անվտանգություն, մարդու իրավունքներ, կայուն զարգացում։

Կրճատումները կանդրադառնան նաև խաղաղապահ առաքելությունների աջակցման բյուջեին։

Այլ առաջարկների թվում նշվում է մի շարք գործառույթների տեղափոխումը Նյու Յորքից և Ժնևից դեպի ավելի ցածր ծախսերով վայրեր։

Մինչև 2027 թվականը ՄԱԿ-ը մտադիր է դադարեցնել Նյու Յորքում երկու շենքերի վարձակալությունը։

ՄԱԿ-ի վարչական և բյուջետային հարցերի խորհրդատվական կոմիտեն կքննի այս առաջարկները շաբաթվա ընթացքում։ Այնուհետև կոմիտեն կներկայացնի առաջարկությունները Գլխավոր ասամբլեայի Հինգերորդ կոմիտեին, որտեղ բոլոր 193 անդամ-պետությունները կընդունեն վերջնական որոշում։ Սպասվում է, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ։

Լրացուցիչ խնդիր ՄԱԿ-ի համար դարձել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վերադարձը իշխանության․ նա բազմիցս հայտարարել է, որ ՄԱԿ-ը համարում է ոչ արդյունավետ կառույց և չի ցանկանում մեծ ծախսեր կատարել դրա վրա։

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72