Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԵՀ-ն առաջարկել է կասեցնել Իսրայելի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը
18/09/2025 12:02
Կիսվել

ԵՀ-ն առաջարկել է կասեցնել Իսրայելի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

ԵՀ-ն ներկայացրել է ԵՄ խորհրդին առաջարկ՝ կասեցնելու որոշ առևտրային դրույթների կիրարկումը, որոնք ներառված են Եվրամիության և Իսրայելի միջև համաձայնագրում։

«Առաջարկվող կասեցումը վերաբերում է Իսրայելին տրամադրված մաքսային արտոնություններին, այդ թվում՝ առևտրի ազատ շարժին, ծառայությունների ստեղծման և մատուցման իրավունքին, պետական գնումներին, մրցակցությանը և մտավոր սեփականությանը։ Գործնականում դա նշանակում է, որ Իսրայելի ներմուծումը ԵՄ այլևս չի լինի արտոնյալ մուտքով ԵՄ շուկա, և այդ ապրանքները կհարկվեն այն մակարդակով, որը կիրառվում է ցանկացած այլ երրորդ երկրի նկատմամբ, որի հետ ԵՄ-ն չունի ազատ առևտրի համաձայնագիր»:

Առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը պարզաբանել է, որ առաջարկը հիմնված է եվրոպա-միջերկրածովյան համաձայնագրի Իսրայելին վերաբերող 2-րդ և 79-րդ հոդվածների վրա, որոնք մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների հարգումը սահմանում են որպես կողմերի գործընկերության հիմնարար տարրեր։

«Մենք ցավում ենք, որ ստիպված ենք դիմել այս քայլին։ Սակայն մենք այն համարում ենք նպատակահարմար և համաչափ՝ հաշվի առնելով Գազայի հատվածում շարունակվող հումանիտար ճգնաժամը», – նշել է եվրահանձնակատարը։

Այժմ ԵՄ խորհուրդը պետք է այս որոշումը ընդունի մեծամասնական համաձայնությամբ։

ԵՄ-ն Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերն է․ 2024 թվականին նրա բաժինը կազմել է Իսրայելի համաշխարհային առևտրի 32%-ը։ Իսրայելը ԵՄ առևտրային գործընկերների ցանկում զբաղեցնում է 31-րդ տեղը։ 2024 թվականին ԵՄ-ի և Իսրայելի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 42.6 միլիարդ եվրո։

ԵՄ-ի ներմուծումը Իսրայելից, ըստ Եվրահանձնաժողովի տվյալների, կազմել է 15.9 միլիարդ եվրո։ Դրանց հիմնական մասը եղել են մեքենաներ և տրանսպորտային սարքավորումներ (7 միլիարդ եվրո, 43.9%), քիմիական արդյունաբերության արտադրանք (2.9 միլիարդ եվրո, 18%) և այլ արդյունաբերական ապրանքներ (1.9 միլիարդ եվրո, 12.1%)։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52