
«Ստեփանավան» օդանավակայանի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցվել է արտակարգ իրավիճակների նախարարությանը
Կառավարությունը որոշել է «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը փոխանցել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Ակնկալվում է, որ որոշումը թույլ կտա օդանավակայանի գործարկման շնորհիվ ավելի արդյունավետ լուծել արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում և արտերկրում փրկարարական աշխատանքի կազմակերպման հարցերը: