Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Հայաստան ներմուծված Roshen ապրանքանիշի հրուշակեղենում շեղումներ չեն հայտնաբերվել
30/08/2013 10:37
Կիսվել

Հայաստան ներմուծված Roshen ապրանքանիշի հրուշակեղենում շեղումներ չեն հայտնաբերվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ ծառայությունը, արձագանքելով լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանն, ըստ որի՝ ուկրաինական «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի մի քանի գործարանների արտադրանքի ներմուծումը Ռուսաստան արգելվել է՝ դրանում բենզո(ա)պիրենի առկայության հայտնաբերման պատճառով, իրականացրել է Երևան քաղաքում շուկայահանված «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի հրուշակեղենի դիտարկում` հետևյալ հարցերի շրջանակներում`

մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը.

փաթեթավորման միջոցով անվտանգության ապահովումը.

պահման պայմաններին համապատասխանությունը.

պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի իրացումը:

«Ռոշեն» ապրանքանիշի հրուշակեղենի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կատարվել է հսկիչ գնում և իրականացվել է անվտանգության և ֆիզիկաքիմիական ցուցանիշներով լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել:

Բենզո(ա)պիրեն ցուցանիշի փորձաքննության հետ կապված՝  Ծառայությունը կատարել է ՀՀ-ում գործող փորձարկման լաբորատորիաների կարողությունների վերաբերյալ հարցում, որի արդյունքում նոր սարքավորումների հրատապ ձեռքբերման անհրաժեշտություն է առաջացել:  

Ծառայության ջանքերով և լաբորատորիաների համագործակցության շնորհիվ Հանրապետություն է ներմուծվել և տեղադրվել համապատասխան սարքավորում, որի օգնությամբ հնարավոր է դարձել գնահատել փորձանմուշում բենզո(ա)պիրենի և այլ նյութերի առկայությունը:

Համաձայն լաբորատոր փորձաքննության եզրակացության՝ ՀՀ-ում շուկայահանված «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի հրուշակեղենում բենզո(ա)պիրեն չի հայտնաբերվել:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85