Վերակառուցվել է Տեղ գյուղի դպրոցը
Սյունիքի մարզի Տեղ գյուղում կայացել է գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի և Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ, շրջել է ուսումնական հաստատությունով` ծանոթացել կատարված աշխատանքներին, դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին:
Դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը շնորհակալություն են հայտնել վարչապետին` գյուղի դպրոցի վերակառուցման խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու և բարձրակարգ կրթությանն անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:
Նշենք, որ դպրոցն ունի 250 աշակերտ: