Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ucom-ի աջակցությամբ կանցկացվի «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը
25/09/2025 11:34
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ կանցկացվի «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Ucom-ի աջակցությամբ սեպտեմբերի 26-30-ը Հայաստանի կինոգործիչների միությունում (Վարդանանց 18) կկայանա «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը՝ «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագրով։ Այս տարի փառատոնը նպատակ ունի ընդգծել մարդու և բնության խաղաղ համակեցության անհրաժեշտությունը՝ ներկայացնելով համաշխարհային ու տեղական բնապահպանական կարևոր խնդիրները ֆիլմերի և մշակութային միջոցառումների միջոցով։

«Արևորդին» ամենակայացած կանաչ կինոփառատոնն է, որն իր 19-ամյա պատմության ընթացքում  ներկայացրել է ավելի քան 760 ֆիլմ շուրջ 150 երկրից՝ բնապահպանության շուրջ շարունակաբար ստեղծելով երկխոսության և համագործակցության հարթակ։ Փառատոնի առաքելություններից մեկն է հանրության իրազեկվածության բարձրացումը՝ բնապահպանական և կենսաբազմազանության խնդիրների վերաբերյալ։ Այս տարվա շեշտադրումը հատկապես կարևոր է, քանի որ այն համընկնում է 2026 թվականին Հայաստանում նախատեսված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական շրջանի հետ՝ ավելի ընդգծելով փառատոնի ուղերձների նշանակությունը։

«Ucom-ը՝ որպես կանաչ ընկերություն, կարևորում է բնության պահպանությունը, ուստի սիրով է աջակցում նման նախաձեռնություններին։ Մեր նպատակն է, որ Ucom-ի բնապահպանական ուղերձները հասնեն որքան հնարավոր է շատ մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին, քանի որ հենց նրանք են ապագայում ձևավորելու Հայաստանի բնապահպանական ապագան»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս օրերին մենք ջանում ենք ներկայացնել տարբեր երկրների առաջատար ֆիլմեր՝ բացահայտելու «Մարդու և բնության համակեցություն» թեման իր բազմաշերտությամբ։ Միջոցառումներից յուրաքանչյուրը յուրովի կփորձեն ներկայացնել, թե որքան բարդ ու կարևոր է պահպանել այդ համակեցությունը՝ հաղթահարելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները», – ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի համակարգողը։

Ucom-ի աջակցությամբ փառատոնի շրջանակներում ցուցադրվող տասնյակ ֆիլմերը թարգմանվել են և կներկայացվեն հայերեն ենթագրերով։ Դրանց թվում են․

  •     Արքայադուստր Մոնոնոկե (Princess Mononoke)՝ Հայաո Միյազակի, Ճապոնիա, 1997- (Հայաստանում առաջին անգամ մեծ էկրանին, 4K ֆորմատ)
  •   Սև ցուլ (Black Ox), Ճապոնիա, 2024. Ֆիլմը ներկայացնում է մարդ-բնություն համակեցությունը, երաժշտության հեղինակ Ռյուիչի Սակամոտո
  •    Յանունի (Yanuni), Ավստրիա, Կանադա, Գերմանիա, ԱՄՆ, 2025` Լեոնարդո Դի Կապրիոյի պրոդյուսերական ֆիլմը, նկարագրում է բնիկ համայնքների բնապահպանական պայքարը
  •     Սնկերը․ կյանքի ոստայնը (Fungi: The Web of Life), Ավստրալիա, 2025 – կենսաբան Մերլին Շելդրեյքի ուղեկցությամբ և հայտնի երգչուհի Բյորկի ներկայացմամբ՝ ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են այս բացառիկ օրգանիզմները պահպանում կյանքը։

Փառատոնն ամեն տարի միավորում է շուրջ 4000 այցելուի, որոնց մեծ մասը երիտասարդներ են։ Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ այս տարի ևս կկազմակերպվեն մի շարք թեմատիկ հանդիպումներ՝ նպատակ ունենալով խթանել գիտելիքների և փորձի փոխանակումը բնապահպանական ոլորտում։ Փառատոնի հատուկ և ամենավառ հատվածը կլինի վտանգված կենդանիներին նվիրված դիմակահանդես-շքերթը, որը կանցկացվի քաղաքի կենտրոնական հատվածում՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության կարևորությունը և հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։

«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52