Տնտեսական

USD BUY - 381.25+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 449.50-0.50
OIL:  BRENT - 67.43-3.30 WTI - 63.11-3.29
COMEX:  GOLD - 3893.50+1.33 SILVER - 47.26+0.15
COMEX:  PLATINUM - 1638.50+1.25
LME:  ALUMINIUM - 2638.00-0.77 COPPER - 9974.50-2.78
LME:  NICKEL - 15354.00+0.49 TIN - 34302.00-0.40
LME:  LEAD - 2002.00-0.67 ZINC - 2888.50-1.30
FOREX:  USD/JPY - 148.52-0.13 EUR/GBP - 1.1722-0.01
FOREX:  EUR/USD - 1.1722-0.01 GBP/USD - 1.3431-0.06
STOCKS RUS:  RTSI - 1020.36-0.65
STOCKS US: DOW JONES - 46316.07+0.15 NASDAQ - 22591.15+0.48
STOCKS US: S&P 500 - 6661.21+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 45043.75-0.69 TOPIX - 3131.57-1.74
STOCKS CHINA:  HANG SENG - 26622.88+1.89 SSEC - 3862.53+0.90
STOCKS EUR:  FTSE100 - 9299.84+0.16 CAC40 - 7880.87+0.13
STOCKS EUR:  DAX - 23745.06+0.02
29/09/2025  CBA:  USD - 382.75+0.04 GBP - 513.96+3.16
29/09/2025  CBA:  EURO - 448.54+2.11
29/09/2025  CBA:  GOLD - 46391+486 SILVER - 553.76+0.8
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 0.3%-ով
30/09/2025 15:06
Կիսվել

Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 2025 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 0.3%-ով

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ երեք ամիսների համեմատ, աճել է 0.3%-ով՝ համաձայն երկրի Ազգային վիճակագրական ծառայության վերջնական տվյալների։

Ցուցանիշը համընկել է ինչպես նախնական գնահատականի, այնպես էլ Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանների միջին կանխատեսման հետ։

Այսպիսով, ՀՆԱ-ի աճի տեմպը դանդաղել է՝ համեմատած առաջին եռամսյակի 0.7% ցուցանիշի հետ։

Ծառայությունների ոլորտում ապրիլ-հունիս ամիսներին գրանցվել է 0.4% աճ, շինարարության ոլորտում՝ 1%, մինչդեռ արդյունաբերական արտադրությունը նվազել է 0.8%-ով։

Սպառողական ծախսերն ավելացել են 0.1%-ով, պետական ծախսերը՝ 1.3%-ով։ Բիզնեսի կապիտալ ներդրումներն աճել են 0.5%-ով, մինչդեռ նախապես հաղորդվել էր 1.1% կրճատման մասին։

Արտահանումը նվազել է 0.2%-ով, իսկ ներմուծման ծավալը չի փոխվել։

Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է 1.4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նախնական տվյալներով հաղորդվել էր 1.2% աճի մասին։

29/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.75
+0.04
Եվրո (EUR)
448.54
+2.11
Ռուբլի (RUR)
4.6259
+0.0393
Լարի (GEL)
141.34
-0.04
46391
+486
Արծաթ
553.76
+0.8