Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ԱրմենՏել»-ն օժանդակում է դասական երաժշտության հայ կատարողներին
04/09/2013 13:37
Կիսվել

«ԱրմենՏել»-ն օժանդակում է դասական երաժշտության հայ կատարողներին

 «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի հետ համագործակցության մեկնարկի մասին:  Ընկերությունն, որպես գլխավոր հովանավոր, ֆինանսական աջակցություն կցուցաբերի քառյակի Հայաստանում և  արտասահմանյան երկրներում 2013-2014թթ. կայանալիք ողջ համեգաշրջանի ընթացքում:

 «Մեր կորպորատիվ պատասխանատվության հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Դա նշանակում է, որ մենք աջակցում ենք նրանց, ովքեր իրենց ջանասիրությամբ կերտում են իրենց ճանապարհը դեպի հաջողություն և իրենց աշխատանքով երջանկություն են պարգևում շրջապատին: Այդ իսկ պատճառով մենք ներկայացնում ենք Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի հրաշալի և տաղանդավոր երաժիշտներին: Էդուարդ Միրզոյանը հայ մեծանուն կոմպոզիտոր է, ում ստեղծագործությունները ճանաչված են, ինչպես հայրենիքում այնպես էլ արտասհմանում և կատարվում են համաշխարհային դասականների վարպետների կողմից: Ուրախ ենք աջակցել  այս ծրագրին, քանի որ այն նպատակ ունի պահպանել պրոֆեսիոնալիզմն ու հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ», – ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կյանքում ոչինչ պատահական չի լինում: Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի ստեղծումն երկար ժամանակ սպասված իրադարձություն էր երաժիշտների և երաժշտասեր հասարակության կողմից: Այն ստեղծվեց ազգությամբ հայ երաժիշտների` Ռուսաստանի և Հայաստանի առաջատար նվագախմբերի մենակատարների համագործակցության արդյունքում: Պատահական չէ, որ հենց «ԱրմենՏել» ընկերությունն, որն առաջատար ընկերություններից մեկն է հեռահաղորդակցության շուկայում, հանձն առավ աջակցել քառյակի գործունեությանը: Հասարակությունը, որը վաղուց արդեն չի պատկերացնում ակտիվ կյանքն առանց Beeline ծառայությունների  նաև հոգևոր սննդի կարիք ունի: Հուսով ենք, որ «ԱրմենՏել»-ի օգնությամբ մենք կապահովենք հոգևոր սննդի այն մասը, որն այդքան անհրաժեշտ է մեզ այս բարդ ժամանակներին», – ասել է Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի մենակատար Արամ Ասատրյանը:

Քառյակի չորսամսյա գործունեության ընթացքում քառյակի երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և դրաձել  են հայտնի ոչ միայն մեր երկրում, այլ նաև ողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն արժանացել  է մեծ թվով մրցանակների և պարգևների և ըստ արժանվույն է ներկայացրել հայրենիքը համաշխարհային բեմերում միջազգային համերգների ժամանակ: Հիմնադրման օրվանից քառյակն արժանացել է մի քանի մրցանակների. Գրան-պրի «Ռենեսանս» երաժիշտ-կատարողների 5-րդ Միջազգային Փառատոնի ժամանակ, որը կայացել է Գյումրիում, Առաջին Մրցանակ Կ. Կոստանյանի անվան միջազգային մրցույթում, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության կողմից քառյակին է տրամադրվել մեծանուն իտալացի վարպետ Ջոզեֆ Գվարներիի ջութակը:  

«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Քառյակը համեգային շրջագայություններ կունենա Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև կանցկացնի բարեգործական համերգներ անապահով ընտանիքների և Հայաստանի մանկատների երեխաների համար:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69