
Սևանի թերակղզում ճոպանուղի կառուցելու ներդրումային ծրագիրը ստացել է պետական աջակցություն
Կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝ երեք տարով երկարաձգվել է «Ախթամար» ՓԲԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը:
Նշենք, որ ընկերությունը զբոսաշրջության զարգացմանն ուղղված իր ներդրումային ծրագիրը սկսել է 2009 թվականին` ներմուծելով Սևանի թերակղզում ճոպանուղի կառուցելու և շահագործելու տեխնիկական միջոցներ:
Այժմ ծրագիրը շարունակվում է: Ընկերությունը բացի հյուրանոցային բարձրակարգ ծառայություններից մտադիր է բավարարել նաև լեռնադահուկային սպորտի սիրահարների հետաքրքրությունը: