Տնտեսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 440.00+0.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 63.83-0.72 WTI - 59.57-0.63
COMEX:  GOLD - 4068.30-0.45 SILVER - 49.28-3.33
COMEX:  PLATINUM - 1534.60-1.53
LME:  ALUMINIUM - 2813.50-1.57 COPPER - 10778.50-0.68
LME:  NICKEL - 14650.00-1.62 TIN - 36886.00+0.27
LME:  LEAD - 2037.50-1.28 ZINC - 2994.00-0.88
FOREX:  USD/JPY - 155.18+0.44 EUR/GBP - 1.1589-0.27
FOREX:  EUR/USD - 1.1589-0.27 GBP/USD - 1.3148-0.15
STOCKS RUS:  RTSI - 974.86-0.60
STOCKS US: DOW JONES - 46590.24-1.18 NASDAQ - 22708.08-0.84
STOCKS US: S&P 500 - 6672.41-0.92
STOCKS JAPAN:  NIKKEI - 48702.98-3.22 TOPIX - 3251.10-2.88
STOCKS CHINA:  HANG SENG - 25930.03-1.72 SSEC - 3939.81-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 9675.43-0.24 CAC40 - 8119.02-0.63
STOCKS EUR:  DAX - 23590.52-1.20
18/11/2025  CBA:  USD - 382.01+0.29 GBP - 502.3+0.26
18/11/2025  CBA:  EURO - 442.44-0.16
18/11/2025  CBA:  GOLD - 50018+55 SILVER - 627.05-11.25
2025թ. հունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7.1%-ով
07/10/2025 12:07
Կիսվել

2025թ. հունվար-օգոստոսին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 7.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 6,508.1[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.1%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 19․1%-ով և կազմել 1,980.5 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 23.2%-ով և կազմել 1,699.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 7.8%-ով և կազմել 1,710.0 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 36.6%-ով և կազմել 0.5 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 69.2%-ով և կազմել 1,117.9[1] մլն կՎտ ժամ։

[1] Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 360.8 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 195.4 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է:

18/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.01
+0.29
Եվրո (EUR)
442.44
-0.16
Ռուբլի (RUR)
4.708
+0.0035
Լարի (GEL)
141.22
+0.23
50018
+55
Արծաթ
627.05
-11.25