
Իրանը հայտնաբերել է մոտ 280 միլիարդ խմ գազի նոր պաշարներ
Իրանը նոր գազային պաշարներ է հայտնաբերել Պազան հանքավայրում՝ հետախուզական հորատման արդյունքում։ Shana գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի նավթի և գազի նախարար Մոհսեն Պաքնեժադը։
Նրա խոսքով՝ նոր հայտնաբերված պաշարները գնահատվում են շուրջ 10 տրիլիոն խորանարդ ֆուտ, ինչը համարժեք է մոտ 280 միլիարդ խմ-ի։
Պազան հանքավայրը գտնվում է Ջամ քաղաքի (Բուշեհրի նահանգ) մոտ՝ մոտավորապես 21 կմ հեռավորության վրա։ Նախարարը նշել է, որ այս հանքավայրում շուրջ ութ տարի հետախուզական աշխատանքներ չէին իրականացվում, և այժմ դրանք վերսկսվել են երկրորդ հետախուզական հորատման շրջանակում։
Պաքնեժադի խոսքով՝ գազի արդյունահանումը նոր բացահայտված պաշարներից կարող է մեկնարկել 40 ամսից։