
Երևանի կոնյակի գործարանը կընդլայնի Արցախում իրականացվող ծրագրերը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի հետ:
Նախագահի Մամուլի ծառայությունից տեղեկանցում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի կոնյակի գործարանի կողմից Արցախի Հանրապետությունում իրականացված աշխատանքներին և անելիքներին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը Երևանի կոնյակի գործարանի հետ համագործակցությունը համարել է հաջողված՝ ընդգծելով, որ այն նպաստում է հանրապետությունում խաղողագործության զարգացմանը:
Երկուստեք նշվել է, որ համագործակցության ընդլայնման համար առկա են անհրաժեշտ նախադրյալները: