ԱՄՆ-ում գրանցվել է գործազրկության մակարդակի անկում
Ընթացիկ տարվա օգոստոսին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 7,3%, ինչը 2008 թվականի դեկտեմբերից ի վեր գրանցված նվազագույն ցուցանիշն է: Այս մասին վկայում են ԱՄՆ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալները:
Նշենք, որ ընթացիկ տարվա հուլիս ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել էր 7,4%:
Ըստ ներկայացված տվյալների՝ օգոստոսին ԱՄՆ տնտեսությունում աշխատատեղերի թիվն ավելացել է շուրջ 169 հազարով:
Հաշվետու ամսում ԱՄՆ-ում միջին աշխատավարձը կազմել է 24,05 ԱՄՆ դոլար՝ մեկ ժամի դիմաց:
2009 թվականի փետրվարից մինչև 2012 թվականի օգոստոսը ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը գերազանցել է 8%-ը: