
2025թ․-ի հունվար-օգոստոսին Հայաստանում պանրի արտադրության ծավալն աճել է 6․6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 17,902.2 տոննա պանիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալը աճել է 6․6%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունը նվազել է 22.8%-ով և կազմել 1,730.5 տոննա։ Կաթի արտադրությունն նվազել է 1.5%-ով՝ կազմելով 6,444.7 տոննա։
Կաթնաշոռի արտադրական ծավալն աճել է 17.8%-ով և կազմել 1,955.5 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 10.7%-ով և կազմել 7,271.3 տոննա, իսկ թթվասերի արտադրությունը աճել է 19.7%-ով՝ կազմելով 4,964.5 տոննա:
Պաղպաղակի արտադրությունն աճել է 8%-ով և կազմել 9,926.7 հազար լիտր։