Սոցիալական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
«ԱրմենՏել»-ը մարզերի երեխաներին կօգնի ձեռք բերել մասնագիտություն
10/09/2013 15:36
Կիսվել

«ԱրմենՏել»-ը մարզերի երեխաներին կօգնի ձեռք բերել մասնագիտություն

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը հայտարարում են «Իրագործի´ր» համատեղ նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է լուծել կրթական և սոցիալական խնդիրները Հայաստանի գյուղական համայնքներում:

Նախաձեռնության շրջանակում Արմավիրի մարզի երկու համայնքում կգործարկվի չորս արհեստագործական խմբակ, որոնք հնարավորություն կտան Մյասնիկյան և Քարակերտ համայնքների դպրոցների աշակերտներին ձեռք բերել մարզերում պահանջված մասնագիտություններ:

Ծրագրին կմասնակցի 35 երեխա, ովքեր կներգրավեն խեցեգործություն, մետաղի գեղարվեստական մշակման, գորգագործության և կահույքագործության արհեստագործական խմբակներից որևէ մեկում: Խեցեգործության և մետաղի գեղարվեստական մշակման, այդ թվում՝ արծաթագործության դասընթացները կիրականացվեն Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գործող Լևոն Գալչյան կենտրոնում: Քարակերտում երեխաները գորգագործության դասընթացներ կանցնեն Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոնում, իսկ կահույքագործության խմբակը կգործի Արթվիլշին կահույքագործական արտադրամասում:

«ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ պատասխանատվության մեջ հիմնական ուղղություններից մեկն աճող սերնդին ուղղված սոցիալական ծրագրերին աջակցությունն է: Մենք նաև մեծ տեղ ենք հատկացնում մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերին և կարծում ենք, որ մեր հիմնական նպատակն է օգնել մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը: Կարևոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ երեխաների զարգացման համար, ովքեր այօր արդեն կստանան մասնագիտական հմտություններ, իսկ հետագայում կդառնան իրենց գործի վարպետներ և վաղվա օրվա կերտողներ», – ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամի կարևորագույն նպատակներից մեկը գյուղերում ապրող երեխաներին իրենց տաղանդները դրսևորելու հնարավորություններ ընձեռելն է։ Ոչ բոլոր երեխաներն են իրենց ուժեղ համարում ակադեմիական ոլորտում։ Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի բազմաթիվ երեխաների ինքնադրսևորվելու և մասնագիտություն ձեռք բերելու հարցերում։ Շնորհակալ ենք «ԱրմենՏել» ընկերությանը երեխաների ապագայի կերտման գործում ներդրում կատարելու համար»,- ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը:

Ծրագրի ավարտին Երևանում կկազմակերպվի խմբակներում ներառված երեխաների աշխատանքների ցուցահանդես:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունի համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձ: Հաջողությամբ ավարտվել են շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված կտորե պայուսակների պատրաստման և տարածման ծրագիրը, ինչպես նաև ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձացմանն ուղղված ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ մարզերում:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21