Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ford-ը կրճատում է արտադրությունը՝ ալյումինի մատակարարի գործարանում բռնկված հրդեհից հետո
14/10/2025 17:35
Կիսվել

Ford-ը կրճատում է արտադրությունը՝ ալյումինի մատակարարի գործարանում բռնկված հրդեհից հետո

Ford Motor ընկերությունը ժամանակավորապես կրճատում է առնվազն հինգ մոդելի արտադրության ծավալները՝ ալյումինի մատակարար Novelis ընկերության գործարանում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Մասնավորապես, ալյումինի մատակարարման բարդությունների պատճառով ընկերության Կենտուկի նահանգում գտնվող գործարանն այս շաբաթ չի արտադրում իր երեք ամենագնացները:

Ford-ը հրաժարվել է մանրամասնել արտադրական փոփոխությունների ծավալը։ Ընկերությունն անցյալ շաբաթ հայտարարեց, որ սերտորեն համագործակցում է Novelis-ի հետ և ուսումնասիրում է «բոլոր հնարավոր այլընտրանքները՝ նվազագույնի հասցնելու պոտենցիալ խափանումները»։

Ռեգո Ինշուրանս

Ավտոարտադրողները հաճախ իրականացնում են պլանային դադարներ արտադրության մեջ։ Այս դեպքում, ըստ WSJ-ի աղբյուրի, Ford-ը կանգնեցրել է արտադրությունը՝ օգտագործելով այս տարվա ավելի ուշ նախատեսված պլանային դադարներից մեկը։

Novelis-ի գործարանում, որը գտնվում է Նյու Յորք նահանգում, հրդեհը բռնկվել էր սեպտեմբերին, և արտադրությունը այնտեղ դադարեցվել է։ Կանխատեսվում է, որ գործարանը կվերաբացվի 2026 թվականի սկզբին։ Ըստ ոլորտի փորձագետների՝ գործարանը ԱՄՆ ավտոարդյունաբերությանը մատակարարում է ալյումինի մոտ 40%-ը։

Ford-ը գործարանի խոշորագույն պատվիրատուն է։ Ալյումինի ծավալները, որոնք նա օգտագործում է իր ամենահայտնի մոդելի՝ F-150 պիկապի արտադրության համար, ամենաբարձրերից են ոլորտում։

Հրդեհից հետո վերլուծաբանները զգուշացրել էին, որ Ford-ը կարող է կորցնել մինչև 1 միլիարդ դոլարի օպերացիոն շահույթ, եթե ստիպված լինի դադարեցնել F-շարքի պիկապների արտադրությունը։ Ներկայումս Կենտուկիի գործարանը շարունակում է դրանց թողարկումը, այդ թվում՝ բարձր շահութաբերություն ունեցող Super Duty մոդելների արտադրությունը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52