ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 11/09/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 11-ին, բորսայում կայացել է 3600000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 12 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 24750000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.50%, փակմանը` 8.36%, առավելագույնը` 8.50%, նվազագույնը` 8.36%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.3942%: