Կրիպտո

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԱՄՆ իշխանությունները առգրավել են 15 մլրդ դոլար արժողությամբ բիթքոյն
17/11/2025 21:50
Կիսվել

ԱՄՆ իշխանությունները առգրավել են 15 մլրդ դոլար արժողությամբ բիթքոյն

ԱՄՆ-ի Արդարադատության Դեպարտամենտը (ԱԴ) առգրավել է 127,271 բիթքոյն՝ մոտ 15 մլրդ դոլար արժողությամբ՝ Կամբոջայում տեղակայված խարդախական խոշոր ցանցի ղեկավարի կրիպտոդրամապանակներից: Այս առգրարվումը ԱՄՆ ԱԴ-ի պատմության մեջ ամենամեծն է:

Զին (ծնունդով չինացի, հայտնի նաև որպես «Վինսենտ»), ով այժմ գտնվում է փախուստի մեջ, մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման՝ հայտնում է ԱՄՆ դատախազության Նյու Յորքի արևելյան շրջանի գրասենյակը:

Նրա անունը նշվել է դատարանի փաստաթղթերում որպես Կամբոջայում գտնվող «Փրինս Հոլդինգ Գրուպ» կոնգլոմերատի հիմնադիր և ղեկավար, որն ըստ մեղադրանքի կողմի, «վերաճել է Ասիայի ամենախոշոր միջազգային հանցավոր կազմակերպություններից մեկի»::

Փրինս Գրուպը, որը գործում է 30-ից ավելի երկրներում, «ղեկավարել է խաբեբայական կենտրոններ ամբողջ Կամբոջայում»: ԱԴ-ի տվյալներով՝ «Անհատները, ովքեր իրենց կամքին հակառակ պահվել են այդ կենտրոններում, ներգրավված են եղել կրիպտոարժույթի ներդրումների խաբեբայական սխեմաներում և այդպիսով հափշտակել են միլիարդավոր դոլարներ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում»:

Խարդախները սոցիալական հարթակների միջոցով մարդկանց թիրախավորել ու նրանց դրդել են կրիպտոարժույթներ փոխանցել կազմակերպության կողմից կառավարվող հաշիվներին՝ խոստանալով, որ դրանք կօգտագործվեն ներդրումների համար և եկամուտներ կբերեն: Դրամական միջոցները, սակայն, հափշտակվել և լվացվել են՝ խաբեբաների օգտին:

Հանրային մեղադրանքի կողմը պնդում է, որ հարյուրավոր մարդիկ պարտադրված են եղել աշխատել այդ կենտրոններում՝ երբեմն նաև բռնության սպառնալիքի ներքո։

Զին և նրա ղեկավարած «Փրինս Գրուպ»-ի կառավարիչների ցանցը մեղադրվում են իրենց հանցավոր գործունեությունը պաշտպանելու համար տարբեր երկրներում քաղաքական ազդեցությունը օգտագործելու և իրավապահների գործողություններից խուսափելու նպատակով հանրային իշխանություններին կաշառելու համար:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58