
Կենտրոնական բանկը զգուշացնում է՝ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:
Հորդորում ենք՝
• չբացել կցված ֆայլերը
• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին
• անմիջապես ջնջել նման նամակները:
Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:
Ցուցաբերեք զգոնություն և հետևեք կիբերանվտանգության հիմնական կանոններին։