Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 99.28+1.83 WTI - 94.18+1.36
COMEX:  GOLD - 4393.90-0.16 SILVER - 66.30+0.17
COMEX:  PLATINUM - 1840.60+0.02
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.43+0.12 EUR/GBP - 1.163+0.07
FOREX:  EUR/USD - 1.163+0.07 GBP/USD - 1.3545+0.08
STOCKS RUS:  RTSI - 828.45+0.04
STOCKS US: DOW JONES - 52786.07-1.18 NASDAQ - 26421.41-0.32
STOCKS US: S&P 500 - 7673.52-0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10811.66-0.10 CAC40 - 8317.98+0.14
STOCKS EUR:  DAX - 26007.63+0.00
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
Թեմայի մեջ. Տաթևիկ Վարդևանյանը՝ Մի դրամի ուժի, ֆինանսական գրագիտության ու զեղծարարությունների մասին
24/10/2025 17:06
Կիսվել

Թեմայի մեջ. Տաթևիկ Վարդևանյանը՝ Մի դրամի ուժի, ֆինանսական գրագիտության ու զեղծարարությունների մասին

IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը «Թեմայի մեջ» փոդքասթի շրջանակում պատմել է՝ ինչու են մարդիկ դեռ վախենում բանկերից, ինչ է իրականում սոցիալական պատասխանատվությունը, ինչպես կարելի է պաշտպանվել զեղծարարներից և ինչ ազդեցություն ունի «Մի դրամի ուժը» նախագիծը։

IDBank-ով և Իդրամով վճարում կատարելիս հաճախորդը դառնում է «Մի դրամի ուժը» նախխաձեռնության, այսպես ասած, բարի կամքի դեսպան: Սակայն «մի դրամները» ոչ թե հաճախորդի հաշվից են ուղղվում այս կամ այն բարի գործին, այլ բանկի հաշվեկշռից:

Տաթևիկ Վարդևանյանի փոխանցմամբ՝ արդեն 250 միլիոն վճարում է կատարվել:

«Մեկնարկի փուլում մենք իսկապես կարծում էինք, որ ծրագիրը լավն է, գեղեցիկ է, բարի է, բայց այն, որ իր շուրջ կստեղծի հիմնադրամների, ՀԿ-ների, մարդկանց մեծ համայնք, որոնց մտահոգ են մեր երկրի ու մեր ապագայի համար, և մենք կունենանք այսպիսի ոգևորիչ արդյունք, դժվար էր պատկերացնել»:

Կրթություն, առողջապահություն, պաշտպանություն և բնապահպանություն. սա «Մի դրամի ուժը» նախաձեռնության գործունեության շրջանակն էր ի սկզբանե: Անցած տարի մեկնարկեց սոցիալական պատասխանատվության քաղաքականության մշակման գործընթացը: Այլևս հաստատված քաղաքականությամբ՝ 8 ուղղություն է սահմանվել, որոնք հստակեցվել են հարցումների արդյունքում:

«Մեր հասարակությունը մեզնից փոփոխություններ է սպասում ֆինանսական գրագիտության, թվային գրագիտության, բնապահպանության, մարզերի զարգացման, ՓՄՁ զարգացման, սոցիալական աջակցության և մեր աշխատակիցների իրավունքների պաշտպանության ու բարեկեցության ապահովման ուղղությամբ»:

Այնուամենայնիվ, Տաթևիկ Վարդևանյանը հատուկ ընդգծում է ֆինանսական և թվային գրագիտության կարևորությունը: Նրա խոսքով՝ այստեղ շատ անելիք կա: Զեղծարարության դեպքերը շատ են, միջոցները՝ բազմազան: Սա համընդհանուր միտում է, հետևաբար գրագետ մոտեցում է պահանջում:

«Շատ կարևոր է, որ մեր հասարակությունն այդ տեսանկյունից տեղեկացված լինի և չտրամադրի իր տվյալները: Բանկը, որպես կառույց, անվտանգության այնպիսի համակարգեր ունի, որոնք պաշտպանում են մարդկանց տվյալները երրորդ անձից: Խնդիրն այն է, որ զեղծարարության բոլոր դեպքերում մարդիկ իրենք են տրամադրում իրենց անձնական տվյալները»:

Վարդևանյանը հիշեցնում է՝ եթե տանդ բանալին տալիս ես որևէ օտար մեկին, հետո չես կարող պահանջել, որ տունդ չթալանի:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92