Կակաոյի հատիկների գինը նվազում է՝ Աֆրիկայում առատ բերքի սպասումներով
Այսօր կակաոյի ֆյուչերսների գինը կտրուկ նվազել է՝ Արևմտյան Աֆրիկայում այս մշակաբույսի լավ բերքի կանխատեսումների ֆոնին, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային շուկայում առաջարկի ավելցուկի։
Նյու Յորքի բորսայում կակաոյի ամենաակտիվ ֆյուչերսային պայմանագրի գինը սեսիայի ընթացքում նվազել է 3.2%-ով՝ հասնելով 6.116 հազար դոլարի՝ մեկ տոննայի դիմաց։ Համեմատության համար՝ մեկ տարի առաջ կակաոյի մեկ տոննայի գինը գերազանցում էր 12 հազար դոլարը։
«Բերքը Կոտ դ’Իվուարում շարունակում է մնալ շուկայի համար ամենակարևոր գործոնը: Այս պահին շատ հավանական է, որ երկրի բերքը վերականգնվի», – գրել է Friedberg Mercantile Group-ի վերլուծաբան Շոլոմ Սանիկը։
Այնուամենայնիվ, առաջարկի հետ կապված ռիսկերը դեռ պահպանվում են։ Կոտ դ’Իվուարի՝ կակաոյի աշխարհի խոշորագույն արտադրողի արտահանման նավահանգիստներ մատակարարումները հոկտեմբերից ի վեր մոտ 25%-ով հետ են մնում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Մասամբ սա կապված է վերջին անձրևների հետևանքով երկրի ճանապարհների վնասման հետ:
