Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 437.00+0.00
OIL:  BRENT - 109.55+2.27 WTI - 98.09+4.17
COMEX:  GOLD - 4576.30-0.53 SILVER - 69.53-1.93
COMEX:  PLATINUM - 1920.10-4.61
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 159.22+0.59 EUR/GBP - 1.157+0.11
FOREX:  EUR/USD - 1.157+0.11 GBP/USD - 1.334-0.48
STOCKS RUS:  RTSI - 1065.32-2.11
STOCKS US: DOW JONES - 45577.47-0.96 NASDAQ - 21647.61-2.01
STOCKS US: S&P 500 - 6506.48-1.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 53372.53+0.00 TOPIX - 3609.40+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25277.32-0.88 SSEC - 3957.05-1.24
STOCKS EUR:  FTSE100 - 9918.33-1.44 CAC40 - 7665.62-1.82
STOCKS EUR:  DAX - 22380.19-2.01
20/03/2026  CBA:  USD - 377.5+0 GBP - 504.94+3.62
20/03/2026  CBA:  EURO - 436.31+3.17
20/03/2026  CBA:  GOLD - 55834-3272 SILVER - 845.94-108.02
2025թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ խոշոր հարկատու բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 29.92%-ով
28/10/2025 09:00
Կիսվել

2025թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ խոշոր հարկատու բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 29.92%-ով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատար հարկատուն է Արդշինբանկը։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 31.89 մլրդ դրամ՝ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճելով 23.77 մլրդ դրամով կամ 292.39%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 5-րդ հորիզոնականում է։

Ամերիաբանկն երկրորդն է՝ 24.99 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.55 մլրդ դրամով կամ 22.28%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 6-րդ հորիզոնականում է։

ԱԿԲԱ Բանկը երրորդ տեղում է՝ 11.25 մլրդ դրամ հարկային մուտքերով։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 312.96 մլն դրամով կամ 2.86%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 19-րդ հորիզոնականում է։

Ինեկոբանկը չորրորդ տեղում է՝ 9.96 մլրդ դրամ վճարված հարկով։ Ցուցանիշը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 452.8 մլն դրամով կամ 4.76%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 23-րդ հորիզոնականը։

Կոնվերս Բանկը հինգերորդ տեղում է՝ մուծած 6.45 մլրդ դրամ հարկով։ Ցուցանիշը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 202.24 մլն դրամով կամ 3.04%-ով։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 38-րդ հորիզոնականում։

Վեցերորդ տեղում է Յունիբանկը՝ մուծած 6.04 մլրդ դրամ հարկ։ Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 687.2 մլն դրամով կամ 10.22%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 39-րդ հորիզոնականը։

Յոթերորդ տեղում է ԱյԴի Բանկը, որը մուծել է 6.015 մլրդ դրամ։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 672.18 մլն դրամով կամ 12.58%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 40-րդ հորիզոնականը։

Ութերորդ տեղում է Էվոկաբանկը, որը մուծել է 5.53 մլրդ դրամ։ 2024թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 862.71 մլն դրամով կամ 18.47%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 47-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է Արարատբանկը։ 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին բանկը մուծել է 4.8 մլրդ դրամ հարկ։ 2024թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է նվազում 196.23 մլն դրամ կամ 3.92%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 53-րդ հորիզոնականում։

Հայէկոնոմբանկը եզրափակում է տասնյակը՝ մուծած 4.69 մլրդ դրամ հարկով։ Նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աճ՝ 485.91 մլն դրամով կամ 11.55%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 55-րդ հորիզոնականում։

11-րդ տեղը զբաղեցնող ՎՏԲ-Հայաստան Բանկը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 4.4 մլրդ դրամ հարկ։ Աճը կազմել է 22.62 մլն դրամ կամ 0.52%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 58-րդ հորիզոնականում։

Արմսվիսբանկը 12-րդ հորիզոնականում է՝ վճարած 3.76 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.49 մլրդ դրամով կամ 65.81%-ով։ Բանկն ընդհանուր ցուցակի 72-րդ հորիզոնականում է։

13-րդ տեղում է ԱՄԻՕ Բանկը (ՓԲԸ)՝ մուծած 3.74 մլրդ դրամ հարկով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 333.88 մլն դրամով կամ 9.79%-ով։ Բանկը զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 73-րդ հորիզոնականը։

14-րդ հորիզոնականում գտնվող Ֆասթ Բանկը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 3.64 մլրդ դրամ հարկ։ Նվազումը կազմել է 212.74 մլն դրամ կամ 6.21%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 76-րդ հորիզոնականում։

15-րդ հորիզոնականում է Արդշինինվեստբանկը (նախկինում ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ Հայաստան), որը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 2.43 մլրդ դրամ հարկ։ 2024թ. նույն ժամանակահատվածում մուծել էր 4.36 մլրդ դրամ։ Գրանցվել է անկում՝ 1.93 մլրդ դրամով կամ 44.30%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 108-րդ հորիզոնականում։

Մելլաթ Բանկը (16-րդ տեղ) 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 1.62 մլրդ դրամ հարկ։ Աճը կազմել է 247.5 մլն դրամ կամ 18.03%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 165-րդ հորիզոնականում։

Արցախբանկը (17-րդ տեղ) 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 1.47 մլրդ դրամ հարկ։ Աճը կազմել է 260.46 մլն դրամ կամ 21.56%։ Բանկը գտնվում է ընդհանուր ցուցակի 186-րդ հորիզոնականում։

18-րդ հորիզոնականում Բիբլոս Բանկ Արմենիան է, որը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 934.97 մլն դրամ հարկ։ Աճը կազմել է 112.69մլն դրամ կամ 13.71%։ Ընկերությունը գտնվում է ընդհանուր ցուցակի 288-րդ հորիզոնականում։

2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտրային բանկերի կողմից վճարված հարկերը կազմել են 133.62 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշների համեմատ արձանագրվել է աճ 29.92%-ով կամ 30.77 մլրդ դրամով։

 

1,000 խոշոր հարկ վճարողների ցուցակում է նաև ՀՀ կենտրոնական բանկը, որը 2025թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 1.66 մլրդ դրամ հարկ, +5.96% կամ 93.28 մլն դրամ։

Բանկերի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,000 խոշոր հարկատուների մուծած հարկերի ծավալի 9.28%, 2024թ.-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 7.77% էր։

Եթե բանկերի կողմից մուծված հարկերը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 27/10/25 դրությամբ՝ 382.7 դրամ), բանկերի կողմից վճարվել է 349.15 մլն դոլար հարկ։ 

2025թ. հունվար-սեպտեմբերին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արդշինբանկը՝ +23.78 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով նույնպես առաջատար է Արդշինբանկը՝ +292.39%։

ՀՀ խոշոր հարկատու բանկեր. 2025թ. հունվար-սեպտեմբեր

NoԱնվանումՀարկ*
5ԱՐԴՇԻՆԲԱՆԿ 31,895,253
6ԱՄԵՐԻԱԲԱՆԿ 24,991,483
19ԱԿԲԱ ԲԱՆԿ 11,253,411
23ԻՆԵԿՈԲԱՆԿ 9,959,120
38ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ 6,451,222
39ՅՈՒՆԻԲԱՆԿ 6,036,409
40ԱՅԴԻ ԲԱՆԿ 6,015,440
47ԷՎՈԿԱԲԱՆԿ 5,532,579
53ԱՐԱՐԱՏԲԱՆԿ 4,805,641
55ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ 4,693,820
58ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ 4,396,646
72ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ 3,757,331
73ԱՄԻՕ ԲԱՆԿ 3,743,090
76ՖԱՍԹ ԲԱՆԿ 3,638,387
108ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ 2,427,759
165ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ 1,619,853
186ԱՐՑԱԽԲԱՆԿ 1,468,346
288ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ 934,956
Ընդամենը՝133,620,744
* Հարկերի ծավալը՝ (հազար դրամ)
20/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.5
+0
Եվրո (EUR)
436.31
+3.17
Ռուբլի (RUR)
4.4892
+0.0786
Լարի (GEL)
138.97
+0.47
55834
-3272
Արծաթ
845.94
-108.02