Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.00+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.17+5.62 WTI - 84.27+4.40
COMEX:  GOLD - 3573.00+0.37 SILVER - 41.42+1.62
COMEX:  PLATINUM - 1283.20+2.43
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.17-0.05 EUR/GBP - 1.0958+0.08
FOREX:  EUR/USD - 1.0958+0.08 GBP/USD - 1.3096+0.01
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 57499.16+0.86 TOPIX - 3750.40+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 22226.88+1.19 SSEC - 3476.88+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
26/11/2026  CBA:  USD - 360.28-0.01 GBP - 472.26+1.43
26/11/2026  CBA:  EURO - 395.37+1.32
26/11/2026  CBA:  GOLD - 40152-1821 SILVER - 456.38-35.58
Ռուսաստանին բաժին է ընկնում 2025թ.-ի օգոստոսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 64.8%-ը
28/10/2025 15:48
Կիսվել

Ռուսաստանին բաժին է ընկնում 2025թ.-ի օգոստոսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 64.8%-ը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2025թ․-ի օգոստոսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 455․6 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 282․9 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 172․7 մլն դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

2025թ․-ի օգոստոսին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 285.2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 54.5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 230.7 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 62.6%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 64 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 35.4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 28.5 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 14%-ը։

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 15.4 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 14.6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 0.8 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 3.4%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 10.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 40.4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -29.4 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2.4%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 9.7 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 22.6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -12.9 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2.1%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 7.2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 0.3 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.6%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 4.4 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 0.2 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 4.1 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 4.8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 6.9 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -2.05 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.1%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 4.4 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 10.5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -6.1 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1%-ը։

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 3.3 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1.5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ նորհոսքը կազմել է 1.8 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.7%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 7.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 7.7 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -0.2 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.7%-ը։

26/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.28
-0.01
Եվրո (EUR)
395.37
+1.32
Ռուբլի (RUR)
4.3892
+0.0194
Լարի (GEL)
139.02
+0.05
40152
-1821
Արծաթ
456.38
-35.58