Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.50-0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 421.00-3.00
OIL:  BRENT - 72.44+0.70 WTI - 68.93+0.22
COMEX:  GOLD - 4129.00-1.09 SILVER - 61.92-0.77
COMEX:  PLATINUM - 1629.00-1.39
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.86+0.30 EUR/GBP - 1.1438+0.04
FOREX:  EUR/USD - 1.1438+0.04 GBP/USD - 1.3391+0.30
STOCKS RUS:  RTSI - 886.50-3.10
STOCKS US: DOW JONES - 53055.91+0.29 NASDAQ - 26121.16+1.12
STOCKS US: S&P 500 - 7537.43+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 68256.96-2.12 TOPIX - 4062.26-0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 23496.89-0.51 SSEC - 3990.24-1.26
STOCKS EUR:  FTSE100 - 10651.77-0.26 CAC40 - 8479.87-0.33
STOCKS EUR:  DAX - 25817.89+0.15
07/07/2026  CBA:  USD - 367.47+0 GBP - 491.86+1.66
07/07/2026  CBA:  EURO - 420.13+0.48
07/07/2026  CBA:  GOLD - 48923-274 SILVER - 733.32-2.25
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-օգոստոս
31/10/2025 14:36
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-օգոստոս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 7․94 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 34․86%-ով կամ 4․2 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 62․48%-ով կամ 4․6 մլրդ դոլարով և կազմել 2․76 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 34․79%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 877․4 մլն դոլար, +29․34% կամ 199․01 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 11․05%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 468․1 մլն դոլար, -7․82% կամ -39․7 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5․89%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 424․6 մլն դոլար, +7․6% կամ +30․01 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5․35%-ը։

Հինգերորդ տեղում Գերմանիան է՝ 261․3 մլն դոլար, -5․97% կամ -16․6 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 3․29%-ը։

Իտալիան վեցերորդն է՝ 261․3 մլն դոլար, +13․81% կամ +31․7 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 3․29%-ը։

ԱՄՆ-ն յոթերորդն է՝ 252․8 մլն դոլար, -2․33% կամ -6․04 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․18%-ը։

Ութերորդ հորիզոնականում ԱՄԷ-ն է՝ 250․96 մլն դոլար, -17․69% կամ -53․9 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 3․16%-ը։

Իններորդը Նիդերլանդներն են՝ 124․9 մլն դոլար, -2․23% կամ -2․9 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1․57%-ը։

Տասնյակը եզրափակում է Կորեան՝ 99․3 մլն դոլար, +44․02% կամ +30․3 մլն դոլար։ Կորեային բաժին է ընկնում ներմուծման 1․25%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 28․42%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն նվազել են 61․73%-ով և կազմել 2․63 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն նվազել է 62․49%-ով և կազմել 2․56 մլրդ դոլար։ Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 9․38%-ով և կազմել 1․21 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2025թ. հունվար-օգոստոսին Հայաստան է ներմուծվել 2․65 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ -62․7%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1․23 մլրդ դոլար՝ +19․9%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 420․8 մլն դոլար՝ +9․4%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 205․9 մլն դոլար է՝ -21․5%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 225․9 մլն դոլար՝ -17․4%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 255․3 մլն դոլար՝ +5․7%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 77․9 մլն դոլար՝ +13․9%:

Իսպանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 54․3 մլն դոլար՝ +14․4 անգամ։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 146․04 մլն դոլար՝ +51%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 87․9 մլն դոլար՝ -13․4%։

07/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.47
+0
Եվրո (EUR)
420.13
+0.48
Ռուբլի (RUR)
4.8136
+0.0825
Լարի (GEL)
139.33
+0.13
48923
-274
Արծաթ
733.32
-2.25