Բիզնես

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Meta-ի եռամսյակային մաքուր շահույթը վեց անգամ կրճատվել է՝ հասնելով եկամուտի պատմական առավելագույնին
31/10/2025 15:21
Կիսվել

Meta-ի եռամսյակային մաքուր շահույթը վեց անգամ կրճատվել է՝ հասնելով եկամուտի պատմական առավելագույնին

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում ամերիկյան Meta Platforms ընկերության եկամուտն ավելացել է 26%-ով՝ հասնելով պատմական առավելագույնի։ Սակայն մաքուր շահույթը նվազել է վեց անգամ:

Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Meta-ի եկամուտը կազմել է 51.24 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 40.59 միլիարդի դիմաց։

LSEG վերլուծաբանների կոնսենսուս-կանխատեսումը նույնպես կազմում էր 51.24 միլիարդ դոլար։

Ընկերության մաքուր շահույթը նվազել է մինչև 2.7 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 15.7 միլիարդի փոխարեն։
Ցուցիչը ներառում է 15.93 միլիարդ դոլարի միանվագ ծախսեր, որոնք կապված են հարկային վճարումների վերագնահատման հետ՝ համաձայն ԱՄՆ նախկին նախագահի Դոնալդ Թրամփի վարչակազմի «մեծ ու գեղեցիկ» օրենքի։ Առանց այդ ծախսերի, Meta-ի մաքուր շահույթը կկազմեր 18.64 միլիարդ դոլար:

IDram

Meta-ի գովազդային եկամուտները նախորդ եռամսյակում աճել են 26%-ով՝ հասնելով 50.08 միլիարդ դոլարի։
Ընկերության հավելվածներում գովազդների դիտումների քանակն ավելացել է 14%-ով, իսկ գովազդի միջին գները՝ 10%-ով։

Meta-ի ծառայությունների (Facebook, Instagram, Messenger և WhatsApp) ակտիվ օգտատերերի օրական միջին քանակը սեպտեմբերի վերջին կազմել է 3.54 միլիարդ, ինչը 8%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Ըստ Meta-ի կանխատեսման, չորրորդ եռամսյակում ընկերության եկամուտը կկազմի 56-59 միլիարդ դոլար, ինչը համապատասխանում է շուկայի սպասումներին։

2025 թվականի կապիտալ ներդրումների կանխատեսված ծավալը այժմ սահմանվել է 70-72 միլիարդ դոլարի սահմաններում (նախկինում՝ 66-72 միլիարդ դոլար)։ Ընկերությունը նաև նշել է, որ 2026 թվականին իր կապիտալ ծախսերը կարող են զգալիորեն աճել։

FactSet-ի վերլուծաբաններն արդեն կանխատեսում են, որ Meta-ի կապիտալ ներդրումները հաջորդ տարի կարող են հասնել 97 միլիարդ դոլարի։

2025 թվականի սկզբից ի վեր՝ Meta-ի շուկայական արժեքն աճել է 28.4%-ով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58