Տնտեսական

USD BUY - 371.50-0.50 USD SELL - 374.50+0.00
EUR BUY - 436.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 92.42-5.93 WTI - 83.85-10.36
COMEX:  GOLD - 4857.60+1.40 SILVER - 81.74+3.98
COMEX:  PLATINUM - 2141.70+2.18
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.58-0.53 EUR/GBP - 1.1761-0.14
FOREX:  EUR/USD - 1.1761-0.14 GBP/USD - 1.3514-0.02
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58475.90+0.00 TOPIX - 3760.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26160.33+0.00 SSEC - 4051.43+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
18/04/2026  CBA:  USD - 373.34-0.47 GBP - 504.94-0.64
18/04/2026  CBA:  EURO - 440.35-0.56
18/04/2026  CBA:  GOLD - 58461+850 SILVER - 952.09-5.59
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-օգոստոսին կազմել է 12․9 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
03/11/2025 13:37
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-օգոստոսին կազմել է 12․9 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2025թ. հունվար-օգոստոսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 12․9 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9․02 մլրդ դոլարով կամ 41․08%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 4․5 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 51․27%-ով կամ 4․7 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1․7 մլրդ դոլար, անկում՝ 10․98%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 1․3 մլրդ դոլար, անկում՝ 69․91%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 481․7 մլն դոլար, աճ՝ 5․28%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 297․3 մլն դոլար, անկում՝ 5․29%։ Վեցերորդը Իտալիան է՝ 295․6 մլն դոլար, աճ՝ 3․28%։ Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 239․4 մլն դոլար, անկում՝ 19․76%։ Ութերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 229․9 մլն դոլար, աճ՝ 72․68%։ Իններորդն Վրաստանն է՝ 172․2 մլն դոլար, անկում՝ 17․9%։ Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 150․2 մլն դոլար, աճ՝ 47․02%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն նվազել է 49․11%-ով և կազմել 4․8 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 4․7 մլրդ դոլար, անկում՝ 49․87%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 5․55%-ով և կազմել 1․6 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն նվազել է 40․46%-ով և կազմել 6․5 մլրդ դոլար։ 

18/04/2026
դրամ
Դոլար (USD)
373.34
-0.47
Եվրո (EUR)
440.35
-0.56
Ռուբլի (RUR)
4.8937
-0.0062
Լարի (GEL)
138.84
-0.12
58461
+850
Արծաթ
952.09
-5.59