Toyota-ն պատրաստվում է նոր Hilux-ի համաշխարհային պրեմիերային
Միջին չափի ամենահայտնի պիկապ մոդելներից մեկը՝ Toyota Hilux-ը հաջորդ շաբաթ կներկայացվի նոր սերնդով։ Համաշխարհային պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին Թաիլանդում։
Toyota-ն հրապարակել է առաջին թիզերները, որոնք բացահայտում են Hilux-ի արտաքին տեսքը։ Նոր մոդելը տարբերվում է ավելի նեղ և սրածայր LED լուսարձակներով, բամպերի վրա գտնվող մեծացված օդային անցքերով։ Հետևում տեղադրված են նոր ձևավորման LED հետին լուսարձակներ։
Թեև ինտերիերը դեռ չի ցուցադրվել, ավելի վաղ արտահոսած լուսանկարները վկայում են թվային ցուցիչներով վահանակի, ինչպես նաև ավելի անկյունային կենտրոնական պանելային դիզայնի մասին։ Սպասվում է նաև նյութերի որակի բարձրացում և ներքին հարդարման ավելի լայն տարբերակներ։
Տեխնիկական մասով նոր Hilux-ը մնում է հավատարիմ իր փորձված լուծումներին։ Այն կստանա 2.8-լիտրանոց տուրբոդիզելային շարժիչ՝ mild-hybrid համակարգով, որն արտադրում է 201 ձիաուժ հզորություն։ Շարժիչը համադրվում է ավտոմատ փոխանցման տուփի հետ։ Նախկինում օգտագործվող 2.4-լիտրանոց դիզելային և 2.7-լիտրանոց բենզինային շարժիչները կհանվեն արտադրությունից։
Ապագայում սպասվում են նաև հիբրիդային և ամբողջովին էլեկտրական Hilux տարբերակներ։
Ավելի մանրամասն տեղեկությունները՝ գների, կոմպլեկտացիաների և փոփոխությունների մասին, կհրապարակվեն նոյեմբերի 10-ին կայանալիք պրեմիերայի ընթացքում։
Toyota Hilux-ի արտադրությունը կմնա Թաիլանդում։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

