Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
05/11/2025 14:55
Կիսվել

ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲ ընկերությունը հայտարարում են համագործակցության մեկնարկի մասին։ Նոյեմբերի 4-ին՝ ակումբի մարզաբազայում, կայացել է պաշտոնական ստորագրման արարողությունը, որի արդյունքում ԱրարատԲանկը դարձել է ակումբի տիտղոսային հովանավորը։

«Մենք ուրախ ենք սկսել համագործակցությունը ԱրարատԲանկի հետ՝ գործընկեր, որը կիսում է մեր արժեքներն ու տեսլականը։ Մեզ համար սա պարզապես հովանավորություն չէ, այլ մարդկանց միություն, որոնք հավատում են Հայաստանին և նրա ապագային։ Մեր համագործակցության տրամաբանությունը հենց դրանում է կայանում։ Միասին դեպի նոր հաղթանակներ»,- նշել է «Ուրարտու» ՖԱ Գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը:

Այս համագործակցությունը նոր էջ է բացում ԱրարատԲանկի և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատմության մեջ՝ վերջինիս համար ապահովելով լրացուցիչ ռեսուրսներ ենթակառուցվածքների զարգացման, ակադեմիայի կատարելագործման և սոցիալական ծրագրերի իրականացման համար։

«Ուրարտու» ՖԱ-ն Հայաստանի կրկնակի չեմպիոն է և քառակի գավաթակիր։ 2022/2023 մրցաշրջանում թիմը հասավ պատմական նվաճման՝ ձևակերպելով «ոսկե դուբլ»՝ հաղթելով երկու հիմնական ազգային տիտղոսները։

Այսօր թիմը շարունակում է հաջողությամբ հանդես գալ ազգային մրցաշարերում և ներկայացնում է Հայաստանը եվրոպական ասպարեզում՝ կերտելով նոր սերնդի տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ։

«ԱրարատԲանկը, մշտապես պահպանելով իր արժեքները, թիմային ոգով և միասին է հաղթահարում բոլոր մարտահրավերները։ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ևս շատ մեծ և շնորհակալ աշխատանք է կատարել։ Փորձելու ենք մեր նպատակները, ցանկությունները, հաղթանակներին միտված բոլոր ջանքերը մեկտեղել և ունենալ հաջողություններ։ Վստահ ենք, որ նոր գործընկերությունը կբերի նոր վերելքներ երկու կողմերին՝ ֆուտբոլային տոն և անմոռաց պահեր նվիրելով թիմին և նրա երկրպագուներին»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը:

Հովանավորության պայմանագրի ստորագրումից հետո առաջին պաշտոնական հանդիպումը կկայանա Fastex Պրեմիեր լիգայի շրջանակում՝ «Արարատ-Արմենիա» թիմի հետ նոյեմբերի 8-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։ Այդ օրը թիմը դաշտ դուրս կգա նոր խաղաշապիկով՝ ԱրարատԲանկի տարբերանշանով։ Հանդիպումը ակումբի պատմության մեջ կբացի նոր էջ՝ հնարավորությունների, զարգացման և մեծ նպատակների, իսկ ԱրարատԲանկը այսուհետ ֆուտբոլային ակումբի կողքին է՝ աջակցելով հայկական ֆուտբոլի զարգացմանը։

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59